Բլեքֆութ[3] (անգլ.՝ Blackfoot), Բինգհեմի շրջանային կենտրոն, Այդահո նահանգ, ԱՄՆ։ 2010 թվականին բնակչության թիվը կազմել է 11 899 մարդ[4]։

Բլեքֆութ
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում և շրջանային կենտրոն
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԲինգհեմ շրջան
ԲԾՄ1371 մետր
Մակերես16,079648 կմ²[1] և 15,712583 կմ² (ապրիլի 1, 2010)[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Քաղաքի բնակիչները կառուցում են գլխավոր փողոցը, 1907 թվական

1818 թվականին Հուդզոնի ծոցի ընկերության աշխատակիցների խումբը հայտնաբերել է տեղաբնիկներին։ Երբ նրանք քայլում էին 1800-ական թվականներին այրված հողերի վրայով, նրանց կոշիկների ներբանները սևանում էին («բլեք ֆութ», անգլ.՝ black foot — «սև ներբան»)։ Ըստ այդմ՝ տրապերները տեղաբնակներին, ինչպես նաև մոտակա լեռնային զանգվածին և գետին տվել են Բլեքֆութ անունը։ 1874 թվականին Բլեքֆութում ստեղծվեց առաջին խանութը։ 1878 թվականի հոկտեմբերի 10-ին բացվել է փոստային բաժանմունքը, նույն թվականի նոյեմբերի 10-ին գործարկվել է երկաթուղային ճանապարհը։ 1879 թվականի մարտի 20-ին բնակավայրը պաշտոնապես ստացել է Բլեքֆութ անվանումը։ Բինգհեմի շրջանի կազմավորումով 1885 թվականի հունվարի 13-ին Բլեքֆութը ստացել է շրջանային կենտրոնի կարգավիճակ։ Ընդ որում՝ շատ զավեշտալի կերպով․ ի սկզբանե սկզբում շրջկենտրոնը պետք է կրեր Իգլ-Ռոք անունը, սակայն որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ Բլեքֆութի բնակիչները կաշառել են պատասխանատու պաշտոնյային, որպեսզի նա Իգլ-Ռոքը փոխարինի Բլեքֆութով։ 1907 թվականին բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ[5][6][7]։

Աշխարհագրություն խմբագրել

Բլեքֆութի կենտրոնական մասում է գտնվում Բինգեմը։ Քաղաքի կենտրոնական մասի բարձրությունը կազմում է 1372 մ։ Քաղաքի մակերեսը կազմում է15,7 կմ²[8], որից ջրային տարածքը կազմում է 0,7 կմ²[6]։ Քաղաքի կենտրոնով անցնում է US-91[9] և I-15 ավտոմայրուղիները[10]։ Քաղաքն ունի օդանավակայան[11]։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Բլեքֆութի բնակչությունը կազմում էր 11 899 մարդ[4]։ Բնակչության խտությունը 758 մարդ է կմ2։ Բնակչության միջին տարիքը կազմում է 30 տարի է և 8 ամիս[12]։ Բնակչության սեռային կազմը․ տղամարդիկ՝ 49,6%, կանայք՝ 50,4%։ Բնակչության ռասսայական կազմը ըստ 2010 թվականի տվյալների[4]։

  • սպիտակամորթներ— 83,1 %;
  • աֆրոամերիկացիներ — 0,3 %;
  • հնդիկներ — 3,5 %;
  • ասիացիներ— 1,1 %;
  • օվկիանիացիներ— 0,2 %;
  • երկու կամ ավելի ցեղեր— 2,8 %.

Տեսարժան վայրեր խմբագրել

Բլեքֆութում կա Կարտոֆիլի թանգարան[13]։ Քաղաքը ոչ պաշտոնապես իրեն հռչակում է «աշխարհի կարտոֆիլի մայրաքաղաք»[5]։

Բնակչության դինամիկայի տվյալներ խմբագրել

  • Moffatt, Riley. Population History of Western U.S. Cities & Towns, 1850—1990. Lanham։ Scarecrow, 1996, 90

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  2. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  3. Соединённые Штаты Америки. Общегеографическая карта (масштаб 1:6 000 000). — Роскартография, 2005
  4. 4,0 4,1 4,2 «Blackfoot city, Idaho - Population Finder» (անգլերեն). census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 «Blackfoot Chamber of Commerce Visitor's Center» (անգլերեն). Greater Blackfoot Area Chamber Of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 «Blackfoot Idaho Profile and Resource Guide» (անգլերեն). Key to the City. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «Blackfoot, Idaho» (անգլերեն). sangres.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Blackfoot, Bingham, Idaho» (անգլերեն). db-city.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
  9. «US 91» (PDF) (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. «Interstate 15» (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. «U02» (անգլերեն). Idaho Transportation Department. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. «Blackfoot, Idaho» (անգլերեն). city-data.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
  13. «Idaho Potato Expo» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.