Բլեքսթոն (Փիլի վտակ)

Փիլի վտակ

Բլեքսթոն (անգլ.՝ Blackstone River), գետ Կանադայի Յուկոն երկրամասի հյուսիս-արևմուտքում։

Բլեքսթոն
Բնութագիր
Երկարություն250 կմ
Ավազանի մակերես1130 կմ²
ԱվազանՊիլ (գետ)/Մակքենզի (գետ)/Բոֆորտի ծով
Ջրի ծախս9
Գետաբերանի տեղակայումPeel River?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերEast Blackstone River?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՅուկոն (երկրամաս)

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագրում խմբագրել

Բլեքսթոնը համարվում է Պիլ ավազանի վեց գետերից մեկը՝ գտնվելով Օգիլվի, Հարթ, Ուինդ, Բոնեթ Պլում և Սնեյք գետերի շարքում[1]։

Գետը սկիզբ է առնում Օգիլվի լեռից, նրա ակունքները գտնվում են Թումստոն տարածաշրջանային այգու տարածքում։ Բլեքսթոնն սկզբում հոսում է հյուսիսարևելյան ուղղությամբ, որից հետո, փոխելով իր հոսքը, շարժվում է դեպի հյուսիս, ապա միանալով Օգիլվի գետին՝ ձևավորում է Պիլ գետը[2]։ Միջին հոսանքում գետի լայնությունը կազմում է 30 մետր[3]։ Ավազանի մակերեսը 1130 կմ² է[4]։ Նրա մեջ մտնում են բազմաթիվ ծանծաղ գետակներ, որոնք նույնպես սկզբնավորվում են Օլիգվի լեռից, Տու Մուս Լեյքը և Չապման Լեյքը, որոնք թափվում են թերմոկարստային լիճ, որը ունի 90-120 սմ խորություն[5]։

Գետի երկարությունը մոտավորապես 200 կմ է[6]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Բլեքսթոնը գետը հոսում է տունդրայով, երկրամասի համար բնութագրական են հավերժական սառույցները։ Դրա հետ մեկտեղ ավազանի գետերն ունեն բավարար ստորգետնյա ջրեր, որով կարող է ապահովել ձկների շուրջտարյա գոյությունը։ Գետում և իր վտակներում հայտնաբերվել են մալմաներ (Salvelinus malma), սիբիրյան հարիուս (Thymallus arcticus), շերեփաձուկ (Lota lota), հասարակ չուկուչան (Catostomus catostomus), լորձայի գետաձկնիկ (Cottus cognatus), Lake Chub (Couesius plumbus)։ Տու Մուս Լեյքում կարելի է հանդիպել միայն ջրային խեցգետնանմաների, բայց հակառակ դրան՝ Չապման Լեյքը հարուստ է բազմաթիվ ձկներով[5]։

Գետի ափի բուսականությունը նոսրից հասնում է մինչև չափավորի, որոնցից հատկապես աճում են լաստենի և ուռենի, երբեմն նաև փշատերև ծառեր։ Վտակներում հանդիպում են կանաչ ջրիմուռներ[5]։ Գետի ափերին կարելի է տեսնել եղջերուներ, ոչխարներ և արջեր[1]։

Գետի ափերին հազվադեպ կարելի է հանդիպել մամոնտի ժանիքի մնացորդներ (ավելի հազվադեպ, քան տարածաշրջանի հարավային մասերում)։ Այդ մնացորդները գտնվել են 2005 թվականի օգոստոսին, որոնց տարիքը կազմում է ավելի քան 25-40 հազար տարեկան, տարվել են Ուայթհորս[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Rivers of the Peel Watershed» (անգլերեն). Yukon Wild. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  2. Большой атлас мира, The Reader’s Digest Association Limited, London, 2007, ISBN 978-5-89355-169-3, стр. 247 Аляска и Юкон
  3. Fish of the Dempster Country Project: Final Report (անգլ.)
  4. «BLACKSTONE RIVER NEAR CHAPMAN LAKE AIRSTRIP» (անգլերեն). R-Arctic Net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Fish of the Dempster Country Project: Final Report: 2012-11-C9» (PDF) (անգլերեն). Yukon Fish and Wildlife Enhancement Trust & Environment Yukon. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «Wild Rivers of the Yukon's Peel Watershed (PDF, 429 KB)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  7. Mammoth Find on the Blackstone River (անգլ.)