Անատոլի Բլագոնրավով
Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով (ռուս.՝ Анатолий Аркадьевич Благонравов, մայիսի 20 (հունիսի 1), 1894, Անկովո, Իլյինսկի շրջան, ԽՍՀՄ - փետրվարի 4, 1975[4][5], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գիտնական, մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), հրետանու գեներալ–լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՄԿԿ անդամ (1937)։
Անատոլի Արկադևիչ Բլագոնրավով Анатолий Аркадьевич Благонравов | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20 (հունիսի 1), 1894 |
Ծննդավայր | գյուղ Անկովո, Վլադիմիրի նահանգ |
Մահացել է | 4 փետրվարի, 1975 |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] |
Քաղաքացիություն | , |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1916), Ա․ Գ․ Ստոլետովայի անվան Վլադիմիրյան լեզվաբանական գիմնազիա, Միխայիլովյան հրետանային ուսումնարան (1916) և Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս և գիտնական |
Աշխատավայր | Պետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա և Institute of Machines Science? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Անատոլի Բլագոնրավովը ծնվել է 1894 թվականի մայիսի 20-ին (հունիսի 1)։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1916), Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1916), Հրետանային բարձրագույն դպրոցը (1924) և Ռազմա–տեխնիկական ակադեմիան (1929)։ 1929-1946 թվականներին դասավանդել է Մոսկվայի Զերժինսկու անվան հրետանային ակադեմիայում։ 1946-1950 թվականներին եղել է Հրետանային գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, 1953 թվականից՝ Մեքենագիտության ինստիտուտի տնօրենը, իսկ 1957-1963 թվականներինին՝ ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը[6]։ 1963 թվականից ԽՍՀՄ ԳԱ տիեզերական տարածությունների հետազոտման և օգտագործման հանձնաժողովի նախագահն էր, իսկ 1959 թվականից տիեզերական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի փոխպրեզիդենտը։ Միջազգային տիեզերագնացության ակադեմիայի իսկական անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մեխանիկայի և սպառազինման հարցերին։ Բլագոնրավով արժանացել է ԽՍՀՄ պետական (1941) և Լենինյան (1960) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաններով ու մեդալներով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.nmspacemuseum.org/inductee/anatoli-a-blagonravov/
- ↑ Space Pioneers Enshrined — Las Vegas: 1976. — P. 6.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Научные Чтения памяти К. Э. Циолковского. ГМИК. — Заглавная страница официального сайта чтений. Проверено 4 января 2012. Архивировано из первоисточника 26 февраля 2012
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 451)։ |