Բիսարա
Բիսարա (արաբ․՝ بصارة ), ապուր կամ սոուս Հյուսիսային Աֆրիկայի խոհանոցում, որը պատրաստվում է չոր մանրացված բակլայով` որպես հիմնական բաղադրիչ[1][2][3][4]։ Այլ բաղադրիչներից են սխտորը, ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, կծու կարմիր պղպեղը, չամանը և աղը[1][5]։
Բիսարա | |
---|---|
Bissara Վիքիպահեստում |
Բիսարան առաջացել է եգիպտական փարավոնների դարաշրջանում, մոտ 4000 տարի առաջ։ Ուտեստը հին եգիպտացիներին հայտնի էր որպես ֆուլեա և պատրաստվում էր ոչ թե չոր բակլայով, այլ` թարմ լոբով։ Ֆուլեան անվանում էին նաև «բիս-օրո» (մեղու-օրո, արաբ. بيصارو), ինչը նշանակում է «եփած լոբի»։ Այս տերմինը ժամանակակից անվանման հիմքում է[6]։
Բիսարան երբեմն պատրաստվում է լոբով, ոլոռով կամ սիսեռով[7][8][9]։ Եգիպտոսում բիսարան ներառում է նաև խոտաբույսեր կամ տերևավոր կանաչիներ, հատկապես` մաղադանոս, անանուխ, սամիթ, սպանախ կամ սունկ, չնայած վերջինս ավելի հաճախ ավելացնում են Պաղեստինում գտնվող եգիպտացի արտագաղթողները և ուտում հացով որպես թաթախվող սոուս[10][11]։ Սովորաբար սա էժան ուտեստ է և կոչվում է աղքատ մարդկանց ուտեստ[5][12]։ Մարրոկոյում նույնիսկ ասացվածք կա. «Նա այնքան աղքատ է, որ միայն Բիսարա է ուտում»։
Բիսարան եգիպտական և Մարոկկոյի խոհանոցի ավանդական ուտեստ է[1][13][14]։ Եգիպտոսում բիսարան ուտում են բացառապես որպես հացի սոուս և մատուցում են նախաճաշի համար, ինչպես հացահատիկը։ Ավելի հազվադեպ մատուցվում է ճաշի կամ ընթրիքի ժամանակ։ Եգիպտական բիսարան ներառում է խոտաբույսեր կամ տերլազարդ կանաչիներ, կծու պղպեղ, կիտրոնի հյութ և երբեմն սոխ[10]։ Այն գյուղացիական ֆերմերների ավանդական կերակրատեսակն է[15], չնայած Եգիպտոսի քաղաքներում այն ավելի տարածված է դարձել 2011 թվականից, քանի որ այն ավելի առողջարար է, քան դրա քաղաքային նույնատիպ ուտեստը` Ֆուլ Մեդամեսին[8]։ Մարոկյան Մարաքեշում բիսարան տարածված է տարվա ցուրտ ամիսներին և այն կարելի է գտնել քաղաքների հրապարակներում և փողոցներում[2]։ Բիսարան համեմատաբար տարածված է Պաղեստինում, քանի որ այն հիշեցնում է ավանդական կերակուր, որը հայտնի է Իսրայելում քանանական ժամանակներից[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Weiss, J.; Chirichigno, P. (2007). Egyptian Cooking English Edition. Bonechi. էջ 30. ISBN 978-88-476-0706-4.
- ↑ 2,0 2,1 Valenta, Kyle (2016 թ․ հունիսի 23). «How to eat breakfast like a local around the world - Provided By Advertising Publications». The Seattle Times. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Morse, K. (1998). Cooking at the Kasbah: Recipes from My Morroccan Kitchen. Chronicle Books. էջ 63. ISBN 978-0-8118-1503-1.
- ↑ Good Eating's Global Dining in Chicago: Where to Find the City's Best International, Ethnic, and Exotic Restaurants. Agate Publishing, Incorporated. 2013. էջ 71. ISBN 978-1-57284-443-8. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Hal, F.; Hamon, J.; Barbey, B. (2013). Authentic Recipes from Morocco. Tuttle Publishing. էջ 47. ISBN 978-1-4629-0540-9.
- ↑ [1]
- ↑ «The spice of life in magical Marrakesh...». Independent.ie. 2014 թ․ հունիսի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ 8,0 8,1 Jaffrey, M. (2014). Madhur Jaffrey's World Vegetarian: More Than 650 Meatless Recipes from Around the World. Potter/TenSpeed/Harmony. էջ 103. ISBN 978-0-307-81612-2.
- ↑ Биссара с горохом
- ↑ 10,0 10,1 10,2 كريم, محمد (2015 թ․ նոյեմբերի 8). «البصارة... وجبة الشتاء الزهيدة». العربي (արաբերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Yasmine (2016 թ․ մարտի 17). «Classic Egyptian Bessara». Cairo Cooking. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Honnor, J. (2012). Morocco Footprint Handbook:. Footprint Handbooks. Footprint. էջ 24. ISBN 978-1-907263-31-6. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Kitchen, M.B.T. (2010). World Kitchen Morocco. Murdoch Books. էջ pt42. ISBN 978-1-74266-500-9. Կաղապար:Paywall
- ↑ Engineers, N.B.C. (2006). The Complete Book on Spices & Condiments (with Cultivation, Processing & Uses) 2nd Revised Edition: With Cultivation, Processing & Uses. Asia Pacific Business Press. էջ 61. ISBN 978-81-7833-038-9.
- ↑ El-Wardani, Lina (2010 թ․ մայիսի 5). «An Ancient Diet». Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.