Սառա Գրեյս ՄքԼակլին[1][2] (հուլիսի 18, 1992(1992-07-18), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ով հայտնի է իր՝ Բիշոփ Բրիգս մականունով, բրիտանացի երաժիշտ է ով իր գործունեությունը ծավալում է Լոս Անջելեսի՝ Քալիֆորնիա նահանգում։ Նա ավելի շատ հայտնի է իր «River» երգով[3]։

Բիշոփ Բրիգս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունսոլո_երգիչ
Ի ծնե անունՍառա Գրեյս ՄքԼակլին
Նաև հայտնի է որպեսԲիշոփ Բրիգս
Ծնվել էհուլիսի 18, 1992(1992-07-18) (31 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերինդի ռոք, ալտերնատիվ ռոք
ՄասնագիտությունԵրգչուհի, երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Գործունեություն2015-ներկա
ԼեյբլTeleport, Island
ԿրթությունԵրաժիշտների ինստիտուտ
Կայքbishopbriggs.com
 Bishop Briggs Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Բրիգսը ծնվել է Լոնդոնում։ Նրա ծնողները ազգությամբ շոտլանդացի են։ Շոտլանդիայի՝ Բիշոփբրիգս քաղաքից։ Հենց այստեղից նա ոգեշնչվելով ընտրել է իր մակ անունը։ Չորս տարեկանում նա իր ծնողների հետ տեղափոխեց Տոկիո։ Առաջին անգամ երգելու փորձեր նա կատարել է Տոկիոյի կարաոկե բարերից մեկում և նա անմիջապես հասկացավ, որ ուզում է երգով զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում։ Մեծանալով քաղաղի կարաոկե բարերում, ինչպես նաև լսելով The Beatles խմբի կատարումները, նա ավելի է ոգեշնչվում և ցանկանում է մասնագիտանալ երգարվեստում։ Նա սկսել է ստեղծագործել յոթ տարեկանում և իր ստեղծագործությունները կատարում էի միայն իր ընտանիքի համար։ Նա տեղափոխվում է Հոնկոնգ տաս տարեկանում, որտեղ նա բնակվում է մինչև 18 տարեկան։ Հոնկոնգի միջազգային դպրոցն ավարտելուց հետո, նա տեղափոխվում է Լոս Անջելեսի Քալիֆորնիա նահանգ և սկսում հաճախել երաժիշտների քոլեջ[4]։

Կարիերա խմբագրել

Դեբյուտային սինգլ խմբագրել

Լոս Անջելես տեղափոխվելուց հետո Բրիգսը սկսեց իր կարիերան նվագելով այն վայրերում, որտեղ նրան առաջարկում էին։ Սակայն լինում էին դեպքեր, որ նա նվագում էր ընդամենը երեք մարդու համար։ 2015 թվականին բարում կատարված իր ելույթից կարճ ժամանակ անց, նախկին «A&R» ընկերության ներկայացուցիչ Ջորջ Ռոբերթսոնի ուշադրությունը նա գրավեց։ Բրիգգսը ձայնագրեց իր առաջին «Wild Horses» սինգլը՝ Բիշոփ անվանման ներքո։ Սինգլի պրոդյուսերներն են Մարկ Ջեկսոնը և Իան Սքոթը[5]։ Բազմաթիվ օգտատերեր Բրիգսին գտել են Shazam-ի օգնությամբ, երբ այն լսել են «Acura» գովազդի ցուցադրության ժամանակ։ Ավելի ուշ՝ 2016 թվականին «Wild Horses»-ը նորից սկսեց հայտնվել Billboard-ի տարբեր հիթ-շքերթներում՝ նվաճելով բարձր հորիզոնականներ։ 2016 թվականի դեկտեմբերին այն հայտնվեց «iTunes Alternative Charts»-ի 20-րդ հորիզոնականում։

2016 թվականի հունվարին Բրիգսը թողարկեց իր «River» սինգլը և փոխեց իր ձայնագրության անվանումը փոխեց Բիշոփ Բրիգսով։ Սինգլը ունեցավ բազմաթիվ կոմերցիոն հաջողություններ։ Շուտով թողարկումից հետո սինգլը հասցրեց նվաճել Hype Machine's Popular հիթշքերթի առաջին հորիզոնականը։ Ինչպես նաև այն զբաղեցրել է Spotify-ում US Viral 50-ի առաջին հորիզոնականը և երկրորդ հորիզոնականը Global Viral 50-ում[6]։ 2016 թվականի տվյալներով սինգլը արագորեն սկսեց հայտնվել Shazam Future Hits-ի հորիզոնականներում[7]։ «River»-ը հայտնվեց նաև Billboard Alternative Songs հիթշքերթի երրորդ հորիզոնականում և Billboard Hot Rock հիթշքորթի տասներորդ հորիզոնականը։ Այն նաև զբաղեցրել է Rock Airplay և Twitter Emerging Artist հիթշքերթների տասներորդ հորիզոնականները և ուղիղ մեկ ամիս զբաղեցրել iTunes Alternative հիթշքերթի առաջին 5 բարձր հորիզոնականներից հինգերորդը։

2016 թվականի մայիսին նա թողարկեց իր երրորդ «The Way I Do» սինգլը։ Հայտարարվեց նաև, որ նա պետք է ներկայանա 2016 թվականի աշնանը կայանալիք Քոլդփլեյի շրջագայության բացմանը[8], ինչպես նաև Կալեոյի շրջագայության բացմանը[9]։ Բրիգսը իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2016 թվականին կատարելով իր «River» ստեղծագործությունը «The Tonight Show Starring Jimmy Fallon»-ում[10]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին նա թողարկեց իր չորրորդ սինգլը, որը կոչվում է «Pray (Empty Gun)»[11]։ Երգը ցուցադրվել է MTV շոուի Scream շոուի 2-րդ եզրափակիչում[12]։ 2016 թվականի սեպտեմբերի 23-ին Բրիգսը թողարկեց նոր սինգլը, որը կոչվում է «Be Your Love»[13]։

2016 թվականի դեկտեմբերին Բրիգսը թողարեց իր «Wild Horses» սինգլի պաշտոնական տեսահոլովակը W Magazine-ի միջոցով[14]։

Բիշոփ Բրիգսը բացեց Նյու Յորքի 2017 թվականին Panorama փառատոնի գլխավոր փուլը ինչպես նաև ներկայացավ Coachella 2017-ին[15]։ Բիշոփ Բրիգսը իր ներդրում ունի The xXx ֆիլմում իր «Mercy» ստեղծագործությամբ[16]։ 2017 թվականի ապրիլի 14-ին Բիշոփ Բրիգսը թողարկեց իր առաջին դեբյուտային ալբոմը ներառելով նաև նախկինում չթողարկված «Dark Side» և «The Fire» ստեղծագործությունները[17]։

Արվեստ խմբագրել

Բրիգսը ասել է, որ իր երգերը գրելուց հաճախ օգտագործում է իր դաշնամուրային հմտությունները։ Երբ նա հանդես է գալիս կենդանի կատարմամբ, շատ քիչ է շփվում հանդիսատեսի հետ։ Նա այդ մասին ասել է․ «Մեր միակ նպատակն այն է, որ հանդիսատեսը կարողանա լսել իրական երաժշտությունը և նրա լիրիկան, որ դրանից հետո կարողանա քաղել այն ամենը ինչ, որ նրան անհրաժեշտ է»։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

  • «Wild Horse»
  • «River»
  • «The Way I do»
  • «Pray (Empty Gun)»
  • «Be Your Love»
  • «Hi-Lo (Hollow)»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Horowitz, Steven J. «Bishop Briggs Reaches For You On "The Way I Do"». The FADER. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  2. «ASCAP Ace Search - Sarah Grace McLaughlin». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  3. Rutherford, Kevin (2016 թ․ հունիսի 10). «Bishop Briggs' 'River' Rises on the Rock Charts». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  4. «Bishop Briggs: iHeartRadio On The Verge Artist | iHeartRadio On The Verge | iHeartRadio». iHeartRadio. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  5. Donelson, Marcy. «Bishop Briggs | Biography & History | AllMusic». AllMusic. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  6. Budd, Chris (2016 թ․ մայիսի 11). «VIDEO: "River" by Bishop Briggs - Indie Music Filter». Indie Music Filter. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  7. Melendez, Monique. «Shazam Predicts the Songs of the Summer: Exclusive». Billboard. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  8. King, Patrick. «Bishop Briggs – The Way I Do | All Things Go». www.allthingsgomusic.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  9. Shetler, Scott. «Emerging artist: Bishop Briggs scores first rock radio hit, opens for Coldplay». AXS.
  10. Craddock, Lauren. «Bishop Briggs Brings Breakthrough Song 'River' to 'The Tonight Show': Watch». Billboard. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  11. Sonis, Rachel (2016 թ․ օգոստոսի 12). «Bishop Briggs Releases Raw New Single "Pray (Empty Gun)": Listen | Idolator». Idolator. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «Music from Scream: Season 2 FINALE». MTV.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. «Be Your Love - Single by Bishop Briggs on Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. Cusumano, Katherine. «Music Video Premiere: Bishop Briggs Enters a Lynchian Fever Dream With "Wild Horses"». W Magazine. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  15. «'Home | Coachella 2017'». Coachella. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  16. «xXx: Return of Xander Cage (Music from the Motion Picture) by Various Artists on iTunes». iTunes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  17. «Bishop Briggs - EP by Bishop Briggs on Apple Music». iTunes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիշոփ Բրիգս» հոդվածին։