Ուիլյամ «Բիլ» Բարիլկո (անգլ.՝ William «Bashin' Bill» Barilko, մարտի 25, 1927, Թիմինս, Օնտարիո, Կանադա - օգոստոսի 26, 1951, Կոկրան, Օնտարիո, Կանադա), կանադացի նախկին հոկեյիստ[1][2][3], պաշտպան, ուկրաինական արմատներով։ Հանդես է եկել «Տորոնտո Մեյլ Լիֆս»-ի կազմում։

Բիլ Բարիլկո
Ծնվել էմարտի 25, 1927(1927-03-25)
ԾննդավայրԹիմինս
Մահացել էօգոստոսի 26, 1951(1951-08-26) (24 տարեկան)
Մահվան վայրՕնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ՄասնագիտությունՀոկեյիստ
Պարգևներ և
մրցանակներ

Կարիերա խմբագրել

Բիլը ծնվել է Օնտարիո նահանգի Թիմինս քաղաքում 1927 թվականի մարտի 25-ին։ 1947 թվականի փետրվարին հրավիրվել է «Տորոնտո Մեյլ Լիֆս»։ Այս թիմում հանդես է եկել մինչ ողբերգական մահը (1951 թվական)։ Բիլը իր առաջնախաղն անցկացրել է 21 համարի մարզաշապիկով, հետո փոխել 19, հետո՝ 5։ Այդ թիմում անցկացրած 5 տարիների ընթացքում նա նվաճել է 4 գավաթ։ Իր կարիերայի վերջին գոլը խփել է 1951 թվականի գավաթի եզրափակչում և թիմին բերել է հաղթանակ։

Անհետացում և մահ խմբագրել

1951 թվականի օգոստոսի 26-ին, գավաթը հաղթելուց 4 ամիս անց, Բիլ Բարիլկոն որոշում է ընկերոջ և օդաչուի հետ մեկնել Սիլ Ռիվեր (Քվեբեկձկնորսության։ Հետ գալու ճանապարհին ինքնաթիռը կորել է անդամների հետ միասին[4]։ 11 տարի անց, 1962 թվականի հունիսին, մի ուղղաթիռի վարորդ Ռոն Բոյդը հայտնաբերում է այն վայրը, որտեղ ընկել է այդ ինքնաթիռը[5]։ Այդ ավիաողբերգության մեղավորները համարվել են անփորձ վարորդը և վատ եղանակը։

Բիլ Բարիլկոյի մահը պաշտոնապես գրանցվել է 1951 թվականի օգոստոսի 25-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bill Barilko hockey statistics and profile at hockeydb.com». www.hockeydb.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  2. «Legends of Hockey -- NHL Player Search -- Player -- Bill Barilko». www.legendsofhockey.net. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  3. «Билл Барилко | Статистика | NHL.com». www.nhl.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  4. «CBC Archives». archives.cbc.ca. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  5. «FindArticles.com | CBSi». findarticles.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.