Բիժուտերիան (ֆրանսերեն bijouterie) ոչ թանկարժեք նյութերից պատրաստված զարդ,արտադրության մեջ օգտագործվում են տարբեր մետաղներ և ձուլվածքներ, թափանցիկ և գունավոր ապակու տարբեր տեսակներ, պլաստմաս, կերամիկա և այլն։ Արտաքինից բիժուտերիան կարող է շատ նման լինել «իսկական» ոսկերչական գործի, սակայն նրա արժեքն էականորեն ցածր է։

XX դարի կեսերից սկսած՝ բարձր նորաձևության վարպետների կամ նկարիչների կողմից ստեղծված բիժուտերիան սկսվել է բարձր գնահատվել։

Նյութեր խմբագրել

Սկզբնական շրջանում նորաձև զարդերը պատրաստվել են ոչ թանկ քարերից, որոնք նման էին թանկարժեք քարերի, ինչպիսիք էին արհեստական քարերը կամ օրգանիկ ապակին։ Ժամանակակից բիժուտերիայում օգտագործվում են նյութերի լայն տեսականի։ Բարձրորակ բյուրեղները, ֆիանիտը նմանակում են ադամանդին, մի շարք կիսաթանկարժեք քարեր օգտագործվում են թանկարժեք քարերի փոխարեն։ Ոսկեջրման և արծաթաջրման օգնությամբ նմանակվում են թանկարժեք մետաղներին։ Էժանագին զարդերը կարող են պարունակել արճիճ, նիկել և այլ ձուլվածքներ։

Բիժուտերիան կարող է բաղկացած լինել պլաստիկից, կաշվից կամ փայտից։ Իրերի մեջ կարող են կիրառվել տարբեր ուլունքներ և մարգարիտներ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Յուրովա Ե․Ս․ Բիժուտերիայի փայլն ու աղքատությունը։ Ռուսաստանի և ԽՍՀՄ–ի ամենօրյա զարդարանքները, 1880-1980 թվականներ Մ․ Էտերնա 2016 թվական էջ 208 | isbn=978-5-480-00218-8