Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հայաստանյան բանկ է, որը տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ Երևանում գործող չորս մասնաճյուղում։ Բիբլոս Բանկ Արմենիան Բիբլոս Բանկ Ս.Ա.Լ.-ի դուստր ընկերությունն է։ Հայաստանում գործող 18 բանկերից մեկն է, որի գործունեությունը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից[1]։
Բիբլոս Բանկ Արմենիա | |
---|---|
Տեսակ | ՓԲԸ |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Երևան |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Հայկ Ստեփանյան |
Արդյունաբերություն | Ֆինանսներ |
Ծառայություններ | Բանկային ծառայություններ |
Մայր ընկերություն | Բիբլոս Բանկ Ս․Ա․Լ․ |
Նախկին | ԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկ |
Կարգախոս | Ձեր բանկը կյանքի ընթացքում |
Կայք | byblosbankarmenia.am |
Պատմություն
խմբագրելԲիբլոս Բանկ Արմենիան հիմնվել է 2007թ. դեկտեմբերին Բիբլոս Բանկի կողմից Հայաստանում գործող ԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկի բաժնետոմսերի 100% ձեռքբերման արդյունքում[2]։
Բիբլոս Բանկ Արմենիան սկսել է գործունեությունն իր առաջին մասնաճյուղով 2008 թվականի սկզբին, այնուհետև՝ բացել ևս երեք մասնաճյուղ 2012[3][4], 2020[5] և 2021[6] թվականներին։
2008թ.-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել համապատասխանաբար 25% և 10% մասնակցություն Բիբլոս Բանկ Արմենիայի կանոնադրական հիմնադրամում[7]։
Մինչեւ 2016 թվականի ավարտը Բիբլոս Բանկ Ս.Ա.Լ.-ը ձեռք էր բերել ՎԶԵԲ-ի և ՕՊԵԿ-ի բոլոր բաժնետոմսերը Բիբլոս Բանկ Արմենիայի կանոնադրական կապիտալում (ընդհանուր առմամբ 262,491 բաժնետոմս)[8]։
2022 թվականին Բիբլոս Բանկ Արմենիան Mastercard-ի կողմից արժանացել է Premium Card Portfolio Launch մրցանակին՝ պրեմիում դասի World Elite™ Mastercard®-ը ներկայացնելու համար[9]։
Գործունեություն
խմբագրելԲանկի հիմնական գործունեությունն է ավանդների ներգրավումը, հաճախորդների հաշիվների սպասարկումը, կորպորատիվ և մանրածախ վարկերի տրամադրումը, վճարահաշվարկային գործառնությունների, ինչպես նաև արժեթղթերով և արտարժույթով գործարքների իրականացումը[10]։
Կանոնադրական հիմնադրամ
խմբագրելԲանկի կանոնադրական հիմնադրամը կազմում է 26,249,100,000 (քսանվեց միլիարդ երկու հարյուր քառասունինը միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ[11]։
Բանկի կանոնադրական հիմնադրամը բաղկացած է 262,491 (երկու հարյուր վաթսուներկու հազար չորս հարյուր իննսունմեկ) հատ հասարակ անվանական բաժնետոմսից, 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով։
Բանկի կառավարման մարմիններն են․
- Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովը,
- Բանկի խորհուրդը,
- Բանկի տնօրինությունը,
- Բանկի գլխավոր գործադիր տնօրենը։
Բանկի խորհուրդ և ղեկավարություն
խմբագրել- Ալան Վաննա, Խորհրդի նախագահ[12]
- Դոկտոր Ֆրանսուա Բասսիլ Սեման, Խորհրդի անդամ
- Մարվան Մոհարրամ, Խորհրդի անդամ
- Սելիմ Ստեֆան, Խորհրդի անդամ
- Միշել Սարուֆիմ, Խորհրդի անդամ
- Վասկեն Յակուբյան, Խորհրդի անդամ
- Հայկ Ստեփանյան, Գլխավոր գործադիր տնօրեն
- Արա Խաչատրյան, Իրավաբանական բաժնի ղեկավար
- Վիկտորյա Քոչարյան, Ռիսկերի Կառավարման վարչության ղեկավար
- Անի Սարգսյան, Ֆինանսների և վարչարարության գլխավոր վարչության ղեկավար, գլխավոր հաշվապահ
- Վահան Կաջայան, Առևտրային գործառնությունների վարչության ղեկավար
- Աստղիկ Բարսեղյան, Ներքին աուդիտի բաժնի ղեկավար
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx ԲԱՆԿԵՐ
- ↑ https://panarmenian.net/arm/news/97348 «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել
- ↑ https://www.aysor.am/am/news/2012/04/18/biblos/426725 «Բիբլոս Բանկ Արմենիա». Նոր մասնաճյուղ Կոմիտասում
- ↑ https://panarmenian.net/arm/news/103685 «Բիբլոս Բանկ Արմենիան» բացել է երևանյան իր երկրորդ մասնաճյուղը
- ↑ https://armenpress.am/arm/news/1028884.html «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը
- ↑ https://banks.am/am/news/newsfeed/22057 Անհատական մոտեցում՝ ամեն հաճախորդին. «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն նոր մասնաճյուղ է բացել
- ↑ http://www.armbanks.am/en/2011/01/26/19083/ Byblos Bank Armenia committed to improve the quality of its services
- ↑ https://byblos.byblosbank.com/files/Library/Assets/Gallery/FinancialResult/AnnualReports/Downloadthefull2015AnnualReport/Annual%20Report%202016.pdf BYBLOS BANK S.A.L. ANNUAL REPORT 2016
- ↑ https://creditmarket.am/hy/promo/851 Premium Card Portfolio Launch 2022 մրցանակ՝ Mastercard-ից
- ↑ https://www.byblosbankarmenia.am/hy/reports ՖԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ↑ https://www.byblosbankarmenia.am/hy/legalActs ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
- ↑ https://www.byblosbankarmenia.am/hy/about#59 ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ