Բժիշկ Ռեյի դիմանկարը
Բժիշկ Ռեյի դիմանկարը, նկար Վինսենթ վան Գոգի կողմից՝ նկարված 1889 թվականին։
Բժիշկ Ռեյի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 63 |
լայնություն | 53 |
ժանր | դիմապատկեր |
նյութ | կտավ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portrait of Doctor Felix Rey Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՆկարում պատկերված է պրակտիկանտ Ֆելիքս Ռեյը. նա աշխատում էր Առլի հիվանդանոցում, որտեղ գտնվում էր Վինսենթ վան Գոգը։ Բժիշկը նկարչին օգնում էր նոպաների ժամանակ, և որպես շնորհակալություն վան Գոգը նկարել է բժշկի դիմանկարը, որը ժամանակակիցների վկայությամբ բավական հաջող է ստացվել։ Վան Գոգին հաջողվել է դիմանկարի միջոցով փոխանցել բժշկի հիմնական հատկությունները՝ ֆիզիկական ամրությունը և ինքնավստահությունը։ Սակայն բժիշկ Ռեյին արվեստը չէր հետաքրքրում, և նա նվեր ստացած դիմանկարը թաքցրեց ձեղնահարկում։ Հետագայում նկարը օգտագործվում է հավանոցում անցք փակելու համար։ 1900 թվականին նկարիչ Շառլ Կամյուն հայտնաբերում է դիմանկարը բժշկի տան բակում[1]։ Մինչ 1918 թվականը դիմանկարը գտնվում էր Ս․ Ի․ Շչուկինի հավաքածուում ՝Մոսկվայում, այնուհետև արևմտյան արվեստների պետական թանգարանում, իսկ 1948 թվականից մինչ այսօր գտնվում է Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում։ Դիմանկարի ստեղծման պատմության մասին կա համանուն պիես[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 102. — ISBN 978-5-900743-34-9 (ռուս.)
- ↑ Вдовин А. Портрет доктора Рея (ռուս.)