Բերում (ֆուտբոլային ակումբ)

ֆուտբոլային ակումբ

«Բերում» (նորվ.՝ Bærum Sportsklubb), նորվեգական ֆուտբոլային ակումբ, որը տեղակայված է Օսլոյի մոտ գտնվող Սանվիկա քաղաքում։ Ներկայումս ակումբը հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջին դիվիզիոնում, որը մրցակցային աստիճանակարգով Նորվեգիայի երկրորդ ֆուտբոլային մրցաշարն է։

'
Ամբողջական անուն Բերում ֆուտբոլային ակումբ
նորվ.՝ Bærum Sportsklubb
Գույներ Դեղին-Կարմիր
Հիմնադրում Մարտի 26 1910
Երկիր Նորվեգիա
Քաղաք Նորվեգիա Նորվեգիա, Սանվիկա,
Մարզադաշտ Սանվիկա
Տարողունակություն 1500
Նախագահ Նորվեգիա Դաք Էգիլ Սթրյոմե
Մարզիչ Նորվեգիա Մորթեն Թանդբերգ
Լիգա Առաջին դիվիզիոն
2013 1 (1-ին խմբում) Երկրորդ դիվիզիոն
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1910 թվականի մարտի 26-ին։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր Գրանե ՖԱ (նորվ.՝ Grane FK), բայց շուտով փոխեց անվանումը Գրանե ՍԿ-ի (նորվ.՝ Grane SK), քանի որ ակումբի կազմում ընդգրկվեցին նաև այլ սպորտային խմբեր։ 1946 թվականին Սանդվիկա ԱԻԼ (նորվ.՝ Sandvika AIL) ակումբի հետ ձուլվելուց հետո սկսեց կոչվել ԻԼ Մոդե (նորվ.՝ IL Mode):Ներկայիս անվանումը ակումբը ստացել է 1969 թվականին։

«Բերում» ֆուտբոլային ակումբը իր տնային խաղերը անցկացնում է Սանվիկա քաղաքում գտնվող Սանվիկա մարզադաշտում, որի տարողունակությունը շուրջ 1500 հանդիսական է։ 30 տարի ակումբը ընդունում էր հյուրերին Բերումի Նեդերուդ մարզադաշտում։

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերում (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։