Բերնարդ Լաուն (ի ծնե Բորուխ Լաց (Բորուխաս Լացաս)[1]. Հուլիսի 7, 1921 թվական, Ուտենա, Լիտվա - փետրվարի 16, 2021 թվական[2]), ամերիկացի բժիշկ-սրտաբան, դեֆիբրիլյատորի (սրտի զարկերի ռիթմերի չափման սարք ) ստեղծողը, ով 1985 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ«Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» համար՝ հասարակությանը տեղեկացնելու և խաղաղության օգտին հասարակության գիտակցությունը հրավիրելու համար։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ է (2014)։

Բերնարդ Լաուն
Դիմանկար
Ծնվել էՀուլիսի 7, 1921 թվական
ԾննդավայրՈւտենա, Լիտվա
Մահացել էՓետրվարի 16, 2021 թվական
Մահվան վայրՉեստանտ-Հիլլա
ՔաղաքացիությունԼիտվա Լիտվա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՄենի համալսարան, Ջոնս Հոպկինսի անվան բժշկական դպրոց
Մասնագիտությունսրտաբան, հակապատերազմային ակտիվիստ, գյուտարար և բժիշկ
ԱշխատավայրՀարվարդի Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գանդիի Խաղաղության մրցանակ (1986), Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Կայքbernardlown.wordpress.com
 Bernard Lown (cardiologist) Վիքիպահեստում

Կենսագրություն և կրթություն

խմբագրել

Հրեական ընտանիքից նրա պապը ռաբբի էր, մայրն ավարտել էր ռուսական գիմնազիան։ 1935 թվականին ընտանիքը գաղթեց Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատեց Մենում։

Վախճանվել է 2021 թվականի փետրվարի 16-ին, 99 տարեկան հասակում։ Մահացել է Մասաչուսեթս նահանգի Չեսթնաթ-Հիլլում գտնվող իր տանը։ Վերջերս նա տառապում էր սրտանոթային անբավարարության բարդություններից և հիվանդ էր թոքաբորբով[3]։

Դեֆիբրիլյատորի ստեղծումը

խմբագրել

1959 թվականին, Պոլ Զոլլի (անգլերեն) հրատարակության հիման վրա, Բերնարդ Լաունը խնդիր դրեց հասնել էլեկտրական ցնցումների առավել արդյունավետ և պակաս տրավմատիկ ազդեցությանը, որի համար սկսեց փորձեր կատարել կենդանիների վրա։

Նրա հետազոտության արդյունքը մեկ զարկերակի ձևն էր, որը հետագայում հայտնի էր որպես «անգլ. Lown waveform»

Հասարակական գործունեություն

խմբագրել

«Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» կազմակերպության համանախագահն է։ Ժամանակակից բժշկության որոշ ոլորտների և շեշտերի քննադատ է։ Մի քանի գրքերի հեղինակ է, հասարակական գործիչ։ Չնայած տարիքին՝ շարունակում էր ակտիվ գործունեություն ծավալել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kažkada dienraštyje „Tiesa“
  2. Bernard Lown, Inventive Heart Doctor and Antiwar Activist, Dies at 99
  3. «Умер создатель дефибриллятора Бернард Лаун». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.

Աղբյուրներ

խմբագրել