Բերդյանսկի ցամաքալեզվակ

Բերդյանսկի ցամաքալեզվակ (ուկրաիներեն՝ Бердянська коса), գտնվում է Ազովի ծովի հյուսիսային մասում, բաժանում է Բերսյանսկի ծովածոցը ծովից։ Իր առաջացման համար ցամաքալեզվակը պարտական է Բերդա գետին, որը թափվում է ծովի մեջ ցամաքալեզվակի հիմքից արևելք։

Բերդյանսկի ցամաքալեզվակ
ուկրաիներեն՝ Бердянська коса
Տեղագրություն Ազովի ծով
Ողողող ջրեր Բերսյանսկի ծովածոց, Ազովի ծով
Ընդհանուր մակերեսը 7 կմ²
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Վարչատարածքային բաժանում Զապորոժիեի մարզ

Ցամաքալեզվակի երկարությունը կազմում է 18 կմ, լայնությունը տատանվում է 40 մետրից մինչև 2 կիլոմետր։ Մակերեսը մոտ 7 կմ² է։

Այսօր ցամաքալեզվակը գտնվում է Բերդյանսկ քաղաքի տարածքում։

Բերդյանսկի ցամաքալեզվակի վրա են գտնվում 70 առողջարանային հաստատություններ՝ 8 սանատորիա, 17 մանկական և սպորտային-առողջարարական հաստատություններ, 45 հանգստի բազաներ, պանսիոնատներ, որոնք կարող են միաժամանակ ընդունել մինչև 15 հազար մարդ։