Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)

Բերդակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 11 կմ հարավ, Խոշաբ գետի աջ ափին, ձորամիջում։

Գյուղ
Բերդակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Այլ անվանումներԲիրդաք, Պերտակ, Սև Ագրակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բերդակ (Վանի գավառ) (Աշխարհ)##
Բերդակ (Վանի գավառ) (Աշխարհ)

Անվանում խմբագրել

Գյուղն անվանումը ստացել է դիմացի փոքր բլրի անունից, որի վրա նախկինում բերդ է եղել։

Պատմություն խմբագրել

1896 թվականին գյուղը ենթարկվել է ավարառության և կոտորածի։ Բնակչությունը տեղահան է արվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1850-ական թվականներին ուներ 30 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։ Գյուղը հայտնի էր իր խաղողով և գինով։

Օգտակար հանածոներ խմբագրել

Բնակավայրն ունի հրակայում կավի, մոխրագույն ավազաքարի և երկաթաքարի ընտիր հանքեր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բերդակն ուներ Ս. Հովհաննես անունով գեղակերտ եկեղեցի (XVII դար), որտեղ պահպանվում էր XV դարի մի Հայսմավուրք։ Գյուղի մոտ գտնվում էր Ս. Աստվածածին վանքը։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր ուսումնարան։

Գրչություն խմբագրել

Հնում եղել էր գրչության կենտրոն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Վան-Տոսպի և Հայոց Ձորի գավառակներ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 663

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 420