Բեսլեթի կամուրջ կամ Թամարա թագուհու կամուրջ (վրացերեն՝ იბესლეთის ხიდი, ճարտարապետական հուշարձան է, կառուցված Սուխում քաղաքի հնուսսում, Բասլետկա(Բասլա) գետի վրա։ Կամուրջը կառուցված է կրաքարի աղյուսներից, որոնց բարձրությունը գետնից 13 մետր է։ Ինչպես հայտնի է հնում կրաքարը շինարարությունում օգտագործելու համար մշակում էին 3-5 տարի։ Կամրջի երկարությունը հասնում է մինչև 8 մետրի։ Կամրջի կողային եզրին փորագրված արձանագրությունը վրացական Ասոմթավրուլի («ասո» - տառ և «մթավրուլի» - ազնվական) նամակն է, որի մեջ ասվում է՝ «Քրիստոսը-Տերը ամեն կերպ փառաբանվում է երկու կյանքում էլ…»։ Այս գրությունը արվել է 11-12-րդ դարերի արձանագրության հիման վրա։ Կամրջի ձախ կողմի ներքևի մասում պատկերված է խաչ և «Т» տառը. տառը։ Հին օրերում այստեղով է անցել ճանապարհը լեռնային հովիտների և կամուրջը ունեցել է ռազմա-ստրատեգիական շատ մեծ նշանակություն։ Կամրջի մոտ այժմ էլ կարելի է տեսնել մարտական աշտարակների ավերակները, որոնք պատշպանել են կամուրջը և կիրճի մուտքը։

Picto infobox bridge1.png
Բեսլեթի կամուրջ
Beslet bridge.JPG
ԵրկիրFlag of Georgia.svg Վրաստան
Տեսակկամարաձև կամուրջ
Նյութքար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ

Արտաքին հղումներԽմբագրել