Բեն 10 (անգլ.՝ Ben 10), ամերիկական մուլտֆիլմ, որը ստեղծվել է Cartoon Network Studios կազմակերպությունում և «Man of Action» ստեղծագործական խմբի շնորհիվ (խմբի անդամներն են՝ Դունկան Ռուլը, Ջո Քեյսին, Ջո Քելլին և Ստիվեն Տի Սիգալեն)։ Առաջին սերիան նկարահանվել է 2005 թվականի դեկտեմբերի 27-ին, որպես Cartoon Network շաբաթօրյա ծրագրի մաս։ Երկրորդ սերիան ցուցադրվել է Cartoon Network ծրագրի ժամանակ, ուրբաթ օրը 2006 թվականի հունվարի 13-ին, հենց այդ օրն էլ առաջին և երկրորդ սերիաները ցուցադրվել են միմյանց հաջորդելով։ Սերիալի հիմնական երգը գրվել է Էնդի Ստյորմերի կողմից (անգլ.՝ Andy Sturmer), որը կատարել է երգչուհի Մոկսը։ Սերիալը կրկնօրինակվել է ռուսերենով (2005 թվականի փետրվարից) Videofilm International Ltd կինոստուդիայում Cartoon Network-ի պահանջով.ռուսական տարբերակի հեղինակն ու ռեժիսորը հանդիսանում է Տատյանա Սոբլը (Խվոստիկովան)։ Երգի ռուսերեն բառերի հեղինակն է՝ Անդրեյ Կաշկերը (իսպ՝. Բորիս Սոլտանովը)։

Բեն 10
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և կատակերգական հեռուստասերիալ
Թեմամարմինների փոխանակում
ՍտեղծողMan of Action Studios
ՁայնագրումԹարա Սթրոնգ, Դի Բրեդլի Բեյքեր, Ֆրեդ Թաթասքիոր, Ջոն Դի Մագիո, Նոլան Նորթ, Մայքլ Դորն, Խարի Փեյթոն, Գրեգ Էլլիս, Rob Pinkston?, Լարրի Սեդար, Չարլի Շլաթեր, Քեթի Կավադինի և Միրիամ Ֆլին
ԿերպարներBen Tennyson? և Gwen Tennyson?
Հորինված երկիրBen 10 universe?
ԵրաժշտությունAndy Sturmer?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքCartoon Network
Եթերաշրջաններ4
Սերիաների քանակ52
ԸնկերությունCartoon Network Studios
Էկրաններին է
ապրիլի 15, 2008
Սերիայի տևողություն22 րոպե
ՀաջորդBen 10: Alien Force?
cartoonnetwork.co.uk/show/classic-ben-10(անգլ.)

Սյուժե խմբագրել

Տասնամյա Բեն Թենիսոնը, նրան հասակակից զարմուհի Գվենը և նրանց խորհրդավոր պապիկ՝ Մակսը, դպրոցական արձակուրդներին գնում են Կեմպինգ (ամառային ճամբար)՝ հանգստանալու բնության գրկում։ Բենը միայն ձանձրույթ էր ակնկալում նման ժամանցից, սակայն անտառում հենց առաջին գիշերը, նա գտնում է օտար սարք՝ Օմինիտրիքս անունով, որը նման էր ձեռքի ժամացույցի և որի շնորհիվ նա կարող էր վերածվել տիեզերքի 10 լավագույն հերոսներից մեկին, ովքեր օժտված էին եզակի կարողություններով։ Ժամանակի ընթացքում լավագույն հերոսների թիվը Օմինիտրիքսում կմեծանա։

Օտար ժամացույց՝ Օմինիտրիքսը, կլանում է իր մեջ Բենի ԴՆԹ-ն և չնայած իր փոքր տարիքին, նա դառնում է Երկիր մոլորակի պաշտպան, պայքարում է հանցագործների և օտար զավթիչների դեմ։ Նրա, քույրիկի և պապիկի համար ամառային արձակուրդները վերածվում են մեծ արկածի։

Բայց շուտով նա բախվում է ուժեղ թշնամու՝ Վիլգակսի հետ, ով ուզում էր այդ սարքի օգնությամբ տիրանալ ամբողջ տիեզերքին։ Բենը կհանդիպի ժամացույցը ստեղծող՝ Ազիմուսի հետ, նրա զարմուհի Գվենը ձեռք կբերի մոգական ունակություն, իսկ պապիկ Մակսը՝ կբացահայտի իր կարևոր գաղտնիքը։

Նրանք երեքով ճանապարհորդում են ամբողջ աշխարհով և երկիրը փրկում այլևայլ օտար ոճրագործներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել