Բենկա
Բենկա, գյուղ (գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]: Գտնվում էր Ակն քաղաքից 35 կմ հեռավորթյան, Եփրատի ափին, շրջապատված անմատչելի ժայռերով ու կիրճերով:
Գյուղ | |
---|---|
Բենկա | |
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Ակնի գավառակ |
Այլ անվանումներ | Ակնագյան Բենկա, Բենեկյան, Բենկան, Բենկյան, Բինկա, Բինկյան, Ըռապատ, Պինգան, Ռաբաթ, Ռապատ, Ռապեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 58300 |
Անվան ստուգաբանությունԽմբագրել
Ըստ կիսաավանդական պատմության գյուղը հիմնադրվել կամ նորոգվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի Բենիկ իշխանը և նրա անունից էլ ծագել է գյուղի անվանումը: Թուրքերը գյուղը կոչում են Բինկյան:
ԱշխարհագրությունԽմբագրել
Բնակավայրն ուներ ամուր դիրք:
ՊատմությունԽմբագրել
Հ. Մանանդյանը ելնելով բնակավայրի արևմտահայ գրության Պինգան տարբերակից, նրա մեջ տեսնում է խեթական և ասորեստանյան արձանագրություններում հիշատակված Պիգգայնարեշշա քաղաքի անունը:
Հիմնականում եղել է հայաբնակ բնակավայր և հանդիսացել է գավառի ամենանշանավոր գյուղերից մեկը: Աչքի է ընկել 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ իր ինքնապաշտպանական մարտերով: Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու արհեստներն էր: Մասամբ նաև զբաղվում էին առևտրով:
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Բենկան ուներ Ս. Աստվածածին, Ս. Հրեշտակապետ և Երեք Մանկունք անուններով եկեղեցիներ և 3 ուխտատեղիներ: Գյուղի շրջակայքում կան մի քանի եկեղեցիների մնացորդներ: Ըստ մասնագետների այստեղ է նաև գտնվում Քրվիկ բերդը: Եփրատի վրա գցված փայտե կամրջով նա միացած էր դաշտի հետ: Կամուրջն ամեն երեկո հատուկ դռներով փակվում էր:
ԿրթությունԽմբագրել
Գյուղն ուներ Մեսրոպյան՝ արական, և Նունեյան՝ օրիորդաց վարժարաններ
Անվանի մարդիկԽմբագրել
Բենկայում է ծնվել բանաստեղծ Միսաք Մեծարենցը[2]:
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 654-655