Բենլաթ, ֆունդազոլ, ագրոցիտ (ախտահանման համար), քիմիական պատրաստուկ՝ բույսերը սնկային հիվանդություններից պաշտպանելու համար։ Համատարած ազդեցության սնկասպան է։ Արտադրվում է 50 %-անոց թրջելի փոշու ձևով։

Բենլաթ

Կիրառություն խմբագրել

Կիրառում են կախույթները՝ սրսկելու եղանակով (կգ/հա)՝ շաքարի ճակնդեղին (ցերկոսպորոզ, ալրացող)՝ 0,6–0,8, վարունգին (անտրաքնոզ, ասկոխիտոզ, դեղնականաչ բծավորություն, ալրացող), կոկռոշենուն (մոխրագույն փտում, ալրացող)` 0,6, ցորենին (ալրացող)՝ 0,5–0,6, լոլիկին (գորշ բծավորություն)՝ 2–3, խնձորենուն և տանձենուն (քոսային, ալրացող)՝ 1–2, հաղարջենուն (ամերիկյան ալրացող)՝ 0,8–1,0, խաղողի վազին (օիդիում, մոխրագույն փտում)՝ 1,5, երկարաթել վուշին (գաղձ, անտրաքնոզ)՝ 1,0։ Կոկռոշենին և հաղարջենին մշակում են մինչ ծաղկելը և բերքահավաքից հետո, տնկարաններում և սերմնաբուծարաններում՝ առանց սահմանափակումների։ Բոլոր մշակաբույսերի վերջին սրսկումը կատարում են բերքահավաքից 20 օր առաջ։ Բենլաթ կիրառում են ցորենի և գարու սերմերի մշակման համար (2–3 կգ/հա), լոլիկի արմատների փտման, մրիկի ու կարծրամրիկի և ֆուզարիոզային թառամման դեմ (5–6 կգ/հա)։ Նվազ թունավոր է մարդկանց և կենդանիների, անվնաս՝ մեղուների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։