Կոկռոշենի

բույսերի տեսակ
Կոկռոշենի
Կոկռոշենի։ Բույսի ընդհանուր տեսքը բնության մեջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Քարաբեկածաղկավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Կոկռոշենի
Լատիներեն անվանում
Ribes uva-crispa
L., 1753


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կոկռոշենի (լատին․՝ Ribes uva-crispa), կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • Կոկռոշենի թեքված կամ Եվրոպական (G. reclinata

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

1 - ծաղկող բույսի ճյուղերը 2 - հատվածավոր ծաղիկը, 3 - սերմնատարներ 4-6 - պտուղները տարբեր հասունացման շրջանում, 7 - սերմ

Տարբեր բարձրության (մինչև 1 մետր) թփեր են։ Ընձյուղները պատած են բաց կարմրավուն փշերով, տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ։ Ծաղիկները հաճախ երկսեռ են, 1-ից 3-ական՝ հավաքված ողկույզներում։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սպիտակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հատապտուղ է՝ մազմզուկներով կամ մերկ։ Հատապտուղները գնդաձև են, կանաչավուն, դեղնավուն կամ ծիրանագույն, լավ ընդգծված գծիկներով։ Բազմանում է սերմերով, մացառներով, կտրոններով, թփի կիսմամբ, անդալիսով։ Լուսասեր է, ցրտա-, ստվերադիմացկուն։ Երաշտադիմացկուն չէ։

Ծաղկի բանաձև՝   [1]։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, վիտամիններ C, B, P, կարոտին (A-նախավիտամին), ֆոսֆոր, երկաթի աղեր և այլն։ Հատապտուղն օգտագործում են թարմ և սննդի մեջ (մուրաբա, կոմպոտ)։

Թարմ պտուղները պարունակում են 5-12% զանազան շաքարներ, մինչև 2% օրգանական թթուներ, մինչև 55 մգ% C վիտամին, ֆոսֆորի, կալցիումի և երկաթի աղեր։ Շնորհիվ պեկտինային նյութերի առկայության կոկռոշը հանդիսանում է հակառադիանտ, հակաճառագայթային հատապտուղ, որն օժանդակում է մարդու օրգանիզմից ռադիոնուկլիոդների դուրս մղմանը, ուժեղացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Հողի և կլիմայի նկատմամբ քիչ է պահանջկոտ[2]։

Տարածում խմբագրել

Կոկռոշենին ծագումով Արևմտյան Եվրոպայից և հյուսիսային Աֆրիկայից է։ Որպես վայրի բույս տարածված է Կովկասում, Անդրկովկասում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի (Սևանի ավազան) և այլ մարզերի անտառներում, անտառեզրերին. գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

 
 
 
Ծաղիկները և տերևները խոշոր պլանով

Բուժիչ նշանակություն խմբագրել

Բուժիչ նպատակներով օգտագործում են սակավարյունության, ախորժակի բարձրացման, լյարդի և աղեստամոքսային ուղու հիվանդությունների և պալարախտի դեպքում։

Նյութափոխանակության խախտման և գիրության ժամանակ խորհուրդ են տալիս 3-4 շաբաթվա ընթացքում մեծ քանակությամբ կոկռոշի հատապտուղներ օգտագործել ցանկացած այլ կալորիական սննդի փոխարեն։ Դրա հատապտուղներն օգտակար են հաճախակի արյան զեղումների կանխման, նաև մաշկային հիվանդությունների ժամանակ։

Սրտամկանային ինֆարկտ տարած հիվանդներին օգտակար է ամսվա ընթացքում մեծ քանակությամբ կոկռոշի հատապտուղների օգտագործումը։ Հատապտուղների եփուկն օգտագործում են աղեստամոքսային ուղու հիվանդությունների ժամանակ։

Կովկասյան ժողովրդական բժշկության մեջ կոկռոշի տերևները օգտագործել են որպես թոքերի պալարախտի բուժման միջոց։ Կոկռոշը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, հակազդում է օրգանիզմի նորագոյացությունների աճին։

Ժամանակակից բժշկության մեջ կոկռոշի հատապտուղներն օգտագործում են իբրև արժեքավոր սննդարար և բուժիչ դիետիկ մթերք։ Օգտակար է հատկապես ծերերին, որպես քրոնիկ փորկապության կանխման միջոց, սակավարյունության և քթի, բերանի լորձաթաղանթի ժամանակ։

Հատապտուղներն օգտագործում են հում, մարինացված, շաքարով ծածկված և թթու դրած տեսքով[3]։

Սիստեմատիկ դիրք խմբագրել

 
Հասուն պտուղները
 
դեռ չհասած պտուղները

Վաղ դասակարգման մեջ առանձնացնում են 2 տեսակ՝ Ribes և Grossularia[4]։ Ըստ մենագրությունների ավելի շատ տարածված է 1 տեսակը՝ Ribes[5]։

Հոմանիշներ խմբագրել

De Janczewski-ը (1907) Ribes տեսակը բաժանել է 6 ենթատեսակի[6]։

  • Coreosma,
  • Ribesia,
  • Grossularia,
  • Grossularioides,
  • Parilla,
  • Berisia։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Барабанов Е.И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 285. — 448 с. — ISBN 5-7695-2656-4
  2. Այգեգործի տեղեկատու, Երևան 1989
  3. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
  4. Berger, 1924; Coville and Britton, 1908; Komarov, 1971
  5. de Janczewski, 1907; Sinnott, 1985
  6. USDA

Գրականություն խմբագրել

  • Губанов И. А. и др. 717. Grossularia reclinata (L.) Mill. (Ribes reclinatum L.) — Крыжовник отклонённый // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 353. — ISBN 9-87317-128-9.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 528  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկռոշենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկռոշենի» հոդվածին։