Բենի Համմադ ամրոց
Բենի Համմադ ամրոց, որը նաև կոչվում է Բենի Համմադի «Ալ Քալա» (արաբ․՝ قلعة بني حماد), ամրոց-քաղաք է Ալժիրում։ Ներկայումս ավերված է, բայց 11-րդ դարում եղել է Համմադիդ դինաստիայի առաջին մայրաքաղաքը։ Այն գտնվում է Հոնդնայի սարերում, ՄˈՍիլա քաղաքից հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1,418 մետր բացարձակ բարձրության վրա։ Բենի Համմադ ամրոցը մոտ է Մաադիդ քաղաքին, Մաղրիբում, Ալժիրից մոտավորապես 225 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Նկարագրություն | |
Տեսակ | բնակավայր, հնագիտական հուշարձան և qalat? |
Վարչական միավոր | M'Sila Province? |
Երկիր | Ալժիր |
Կառուցված | 1007 |
Ավերվել է | 1090 |
Qal'at Bani Hammad Վիքիպահեստում |
Բենի Համմադ ամրոց | |
Beni Hammad Fort* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ալժիր |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1980 (4 նստաշրջան) |
Համար | 102 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
1980 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1], որպես «մուսուլմանական բերդաքաղաքի վավերական պատկեր»։
Քաղաքը ներառում է 7 կիլոմետր երկարությամբ պարսպաշար։ Այն ներառում է չորս բնակելի համալիրներ և Ալժիրում կառուցված ամենամեծ մզկիթը։ Վերջինս ճարտարապետորեն նման է Կայրուանի Մեծ Մզկիթին (Թունիս)։
Պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ թանկարժեք քարերը, մետաղադրամները, վկայում են Համմադ տոհմի կառավարության օրոք քաղաքակրթության բարձր մակարդակի մասին։ Էմիրի պալատը, որը հայտնի է որպես Դալ ալ-Բահր, ներառում է երեք առանձին բնակարաններ, որոնք առանձնացված են այգիներով և տաղավարներով։
Դար ալ-Բահր
խմբագրելԴար ալ-Բահր պալատը այդպես է կոչվել ուղղանկյուն լողավազանի համար, որն ունի մոտավորապես 47-67 մետր երկարություն։ Լողավազանը շրջապատված է սյունաշարով, մուտքը՝ արևելյան կողմից է։ Պալատական համալիրից դուրս, քաղաքի արևելյան կողմում եղել են այգիներ, շուրջ 100 մետր խորությամբ։ Այգիները խորապես ուսումնասիրված չեն հնագետների կողմից, թեև հայտնաբերվել են մի շարք դեկորատիվ շատրվաններ։
Պատմություն
խմբագրելԱմրոցը կառուցվել է 1007 թվականին, Ալժիրի հիմնադիր Բուլուգին Իբն Զիրիի որդի՝ Համմադ իբն Բուլուգինի կողմից։ Քաղաքը դարձավ Համմադիդ Բերբերների մայրաքաղաքը, որը 1017 թվականից պաշարեց Զիրիդը։ 1152 թվականին մասամբ ավերվել է Ալ-Մոհադների կողմից։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Համմադ ամրոց» հոդվածին։ |