Բենիլյուքսի խորհրդարան

Բենիլյուքսի միջխորհրդարանական խորհրդատվական խորհուրդ (հայտնի նաև որպես Բենիլյուքսի խորհրդարան), Բենիլյուքսի տնտեսական միության կառույցներից մեկը։

Բենիլյուքսի խորհրդարան
Բենիլյուքսի խորհրդարան.png
Տեսակ
Տեսակassembly? և միապալատ խորհրդարան
Պատմություն
Հիմնադրվածնոյեմբերի 5, 1955
André Postema? և Gusty Graas?
Ղեկավարում
ՆախագահԱնդրե Պոստեմա, Լեյբորիստների կուսակցություն
Նստատեղեր49
Հանդիպումների վայր
Բելգիա, Նիդերլանդներ և Լյուքսեմբուրգ
49

Խորհրդարանը ստեղծվել է 1955 թվականի նոյեմբերի 5-ին Բելգիայի Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի միջև կնքված համաձայնագրով, ինչը նշանակում է, որ այն արդեն 3 տարի գոյություն ուներ նախքան Բենիլյուքսի միության ստեղծումը 1958 թվականի փետրվարի 3-ին։ Բենիլյուքսի խորհրդարանը կառավարություններին խորհուրդ է տալիս տնտեսական և տրանսնացիոնալ համագործակցության հարցերով։ Նրա առաջարկությունները կարող են վերաբերել նաև այլ հարցերի, եթե այդպես են պահանջում ընդհանուր շահերը կամ ընթացիկ իրադարձությունները։ Խորհրդարանը նաև երեք կառավարություններին տեղեկացնում է այն կարծիքների մասին, որոնք առաջանում են խորհրդարանական համագումարներում[1]։

ԱնդամներԽմբագրել

Բենիլյուքսի խորհրդարանը բաղկացած է 49 անդամից, որից 21 պատգամավորներ ներկայացնում Բելգիան, 21-ը` Նիդերլանդները և 7` Լյուքսեմբուրգը։ Բելգիայի 21 անդամներն ընտրվում են Բելգիայի դաշնային խորհրդարանի երկու պալատներից և Բելգիայի համայնքների և տարածաշրջանների խորհրդարանների կողմից։ Նիդերլանդների 21 անդամներն ընտրվում են Նիդերլանդների Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներից։ Լյուքսեմբուրգի 7 անդամներն ընտրվում են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատից։ Գործում է նաև 49 անդամներից յուրաքանչյուրի համար մեկ գործող անդամ, որը կարող է անհրաժեշտության դեպքում փոխարինել այդ անդամին[1]։

Բենիլյուքսի խորհրդարանի անդամները բաժանված են երեք խմբակցությունների։ Քրիստոնեական խմբակցությունը ներառում է քրիստոնեա-դեմոկրատական և ֆլամանդացիների կուսակցությունը և նոր ֆլամանդական ալյանսը Բելգիայից, քրիստոնեա-դեմոկրատական կանչը և քրիստոնեական խորհուրդը Նիդերլանդներից և Սոցիալ-քրիստոնեական ժողովրդական կուսակցությունը Լյուքսեմբուրգից։

Սոցիալիստական խմբակցությունում ընդգրկված են Սոցիալիստների կուսակցությունը, Ֆլանդրիայի սոցիալիստների կուսակցությունը, Կանաչների կուսակցութունը և Էկոլո կուսակցությունը Բելգիայից, Լեյբորիստների կուսակցությունը Նիդերլանդներից, Կանաչների կուսակցությունը, Ձախերի կուսակցությունը և Լյուքսեմբուրգի սոցիալիստական աշխատավորների կուսակցությունը Լյուքսեմբուրգից[2]։

ՆստավայրըԽմբագրել

Բենիլյուքսի խորհրդարանի նստավայրը տեղակայվում է Բրյուսել, Հաագա և Լյուքսեմբուրգ քաղաքներում։ Այս քաղաքներից յուրաքանչյուրը երկու տարի ընդունում է Բենիլյուքսի խորհրդարանի լիագումար նիստերը։ Բենիլյուքսի խորհրդարանի քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում։

ՀղումներԽմբագրել

1. Benelux Parliament Archived(չաշխատող հղում) , at the Wayback Machine.,benelux-parliament.eu. Retrieved 2014-3-4 2. (չաշխատող հղում)(in Dutch) 3 politieke fracties Archived(չաշխատող հղում) November 7, 2012, at the Wayback Machine., benelux-parliament.eu. Retrieved 2014-3-4.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Benelux Parliament Archived March 3, 2014, at the Wayback Machine., benelux-parliament.eu. Retrieved 2014-3-4.
  2. Կաղապար:Nl icon 3 politieke fracties Archived November 7, 2012, at the Wayback Machine., benelux-parliament.eu. Retrieved 2014-3-4.

Արտաքին հղումներԽմբագրել