Բեյազըթ Օզթյուրք (թուրքերեն՝ Beyazıt Öztürk, մարտի 12, 1969(1969-03-12), Բոլու, Թուրքիա), հայտնի է նաև Բեյազ անվամբ, թուրքական հաղորդավար, սթենդափ կատակերգու և դերասան։ Նա թուրքական հայտնի «Beyaz Show» թոք շոուի հաղորդվարն է, որը ցուցադրվում է Kanal D հեռուստատեսությամբ։ 2018 թվականին նա դարձել է «Թուրքիայի ձայնը» (թուրքերեն՝ O Ses Türkiye) հեռուստաշոուի ժյուրիի անդամներից մեկը։

Բեյազըթ Օզթյուրք
Ծնվել էմարտի 12, 1969(1969-03-12) (55 տարեկան)
ԾննդավայրԲոլու, Թուրքիա
ԿրթությունԱնատոլիական համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Օզթյուրքը ծնվել է 1969 թվականին Թուրքիայի Բոլու քաղաքում։ Մանկության մեծ մասն անց է կացրել Բուրսա քաղաքում։ Օզթյուրքն ունի վրացական արմատներ[1]։

Ավարտել է Էսքիշեհիրի Անատոլիական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Իր կարիերան սկսել է որպես ռադիոհաղորդավար, այնուհետ տեղափոխվել հեռուստատեսություն։ Բացի այդ, հանդես է եկել նաև որպես դերասան և երաժիշտ։ Օզթյուրքը առավել հայտնի է դարձել «Beyaz Show» հաղորդաշարով, որը Թուրքիայում սկսել է հեռարձակվել 1996 թվականի դեկտեմբերից սկսած և ցուցադրվել է Kanal D-ով։

Կարիերա խմբագրել

Օզթյուրքն իր կարիերան սկսել է Number One TV-ում։ 1996 թվականից նա վարում է «Beyaz Show» երեկոյան թոք շոուն։ Օզթյուրքը զբաղվում է նաև դերասանությամբ և երաժշտությամբ։ 1998 թվականին ձայնագրել է իր առաջին դեբյուտային ալբոմը։ Այն կոչվում է «Beyaz, Türküler»։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություններ
2001 Պորտապարուհին
2006 Սպանելով ստվերները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Öztürk, Beyazıt (2014 թ․ դեկտեմբերի 12). «Beyaz Show». Beyaz Show (Turkish). Istanbul. Doğan Media Group. Kanal D. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. «He says: "Bizim de baba tarafı Gürcü'dür / Our paternal side is Georgian" at 6:20-6:24»{{cite episode}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյազըթ Օզթյուրք» հոդվածին։