Բեմական կերպար, դերասանի անձնավորած բնավորությունը՝ գործող անձի արտաքին և ներքին հատկանիշերով։ Բեմական կերպարը դերասանի արվեստի նպատակն ու բովանդակ էությունն է, որով պայմանավորված է ներկայացման որակը։ Հեղինակներն են թատերագիրը, դերասանը, ռեժիսորը՝ բեմադրիչը և բեմանկարիչը[1]։

Բեմական կերպարը համարվում է թատերական-գեղագիտական արժեք, եթե այն համապատասխանում է

  • գործող անձի հոգեբանությանը
  • խաղացվող երկի պատկերած ժամանակաշրջանին
  • ազգային և սոցիալական միջավայրին
  • ժանրային յուրահատկություններին՝ դրամա, տրագիկոմեդիա, վոդևիլ և այլն
  • ոճական հատկանիշերին՝ ռեալիստական, ռոմանտիկական
  • հեղինակային ոճի յուրահատկություններին՝ Մոլիերի ոճ, Պարոնյանի ոճ
  • ներդաշնակ է ներկայացման բովանդակ հյուսվածքին
  • ենթարկվում է ամբողջ ներկայացման գերխնդրին և նպաստում նրա դրսևորմանը[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 28 — 208 էջ. — 5000 հատ։