Բեղավոր գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis mystacinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր (բացառությամբ Արագածոտնի և Շիրակի) մարզերում (մեծ կամ փոքր ջրամբարների մոտ)։ Շատ են Սևանա լճի ավազանի շրջակա թաքստոցներում (փչակներ, քարանձավներ, ժայռաճեղքեր, շինություններ, խոտի դեզեր և այլն)։

Բեղավոր գիշերաչղջիկ
Բեղավոր գիշերաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ենթակարգ Չղջիկներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Գիշերաչղջիկ
Տեսակ Բեղավոր գիշերաչղջիկ
Լատիներեն անվանում
Myotis mystacinus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632036
NCBI 109479

Արագ թռչող, համեմատաբար մեծ չղջիկ է։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 38-48 մմ է, պոչինը՝ 32-46 մմ, նախաբազկինը՝ 32-39 մմ, ականջինը՝ 10 մմ, կենդանի զանգվածը՝ 6, 5 գ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է արյունածուծ միջատներով, մանր գիշերային թիթեռներով և այլն, որոնց հիմնականում որսում է այգիներում, ջրամբարներում՝ գետնի (ջրի) մակերևույթից 1-8 մ բարձրության վրա։

Բազմացում և զարգացում խմբագրել

Հունիս-հուլիսին ծնում է 1-2 ձագ, որոնց 4-շաբաթականում անհնար է տարբերել ծնողներից։ Բազմացման և ձագերի կերակրման շրջանում էգերը կազմում են առանձին խմբեր։ Ձմեռում է քարանձավներում, ժայռերի, պատերի ճեղքերում, նկուղներում, փչակներում, դռների և լուսամուտների ճեղքերում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեղավոր գիշերաչղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեղավոր գիշերաչղջիկ» հոդվածին։