Բելվիլ (Փարիզ)

թաղամաս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում

Բելվիլ (ֆր.՝ Belleville), թաղամաս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 20-րդ շրջանում։ Տեղակայված է Փարիզի արևելյան մասում, Բելվիլյան բլրի վրա (Butte de Belleville)։

Բելվիլ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակadministrative quarter of Paris? և քաղաքի շրջան
Մտնում էՓարիզ
Անվանված էԲելվիլ

Պատմություն խմբագրել

Բնակավայրը գտնվում է Բելլ Վյու բլրի վրա (Belle Vue նշանակում է գեղեցիկ համայնապատկեր, գեղեցիկ տեսարան) և շրջապատված է խաղողի այգիներով։ Հայտնի է 12-րդ դարից։ 18-րդ դարում այն եղել է փարիզեցիների կիրակնօրյա հանգստավայրը։ 1840 թվականին, Բելվիլը՝ Փարիզի հետ միասին, գոտևորված էր Տյերսկի քաղաքային պարսպով։ Աստիճանաբար այն ձեռք է բերել քաղաքային հատկանիշներ, այստեղ բնակություն են հաստատել այն փարիզեցիները, որոնց բնակարանները ոչնչացվել էին Փարիզի օսմանիզացիայի՝ մայրաքաղաքի վերակառուցման գործընթացում։

1871 թվականին Փարիզի կոմունայում Բելվիլյան բարիկադները վերջինն էին, որոնք հանձնվեցին վերսալցիներին։ Այդ ժամանակ Փարիզի այս հատվածի բնակչությունը 50 հազարից նվազեց մինչև 30 հազար մարդ։

 
Հուշատախտակը տեղեկացնում է, որ Էդիթ Պիաֆը ծնվել է Բելվիլ թաղամասում, այս տանը[1]

Բելվիլը պաշտոնապես ընդգրկվել է Փարիզի սահմաններում 1860 թվականին, իսկ Բելվիլյան փողոցը (rue de Belleville) դարձել է 19-րդ և 20-րդ մայրաքաղաքային շրջանների սահմանը։

1920-ական թվականներից Բելվիլը դարձել է ներգաղթյալների թաղամաս, որտեղ բնակվում են հայեր, հույներ, լեհեր և հրեաներ[2]։ Նրանք աշխատում են հագուստի և կոշիկների արհեստանոցներում։ 1960-ականներին տեղի է ունեցել ալժիրցիների և թունիսցիների մեծ ներհոսք, իսկ 1980-ական թվականներին՝ աֆրիկացիների և ասիացիների։ Թաղամասը հումորով կոչում են «Բաբելվիլ» (Babelville):

1930-ական թվականներին հայտնի գնչու կիթառահար Ջանգո Բատիստ Ռեյնհարդը հավերժացրել է Բելվիլ շրջանը համանուն ստեղծագործությունում։

 
Belleville, 2021

Տեսարժան վայրեր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Belleville - Paris Sehenswürdigkeiten Online, abgerufen am 20. Juni 2013
  2. Juifs de Belleville de Benjamin Schlewin

Արտաքին հղումներ խմբագրել