Բելյաշ ( բաշկիրերեն՝ ваҡ бәлеш և թաթ.՝ бәлеш), Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում տարածված բաշկիրիական և թաթարական ուտեստ։ Բելյաշը իրենից ներկայացնում է ֆարշով կամ փոքր կտրտած մսով տապակած կարկանդակ։ Բելյաշը վերևից պարտադիր անցք է ունենում։

Բելյաշ
ваҡ бәлеш
Բելյաշ
Թաթարական խոհանոց
Ծագում
ՏեսակԿարկանդակիկ (թխվածք)
Ենթատեսակstuffed food?
Առաջացման երկիրԹաթարստան Թաթարստան
 Belyashi Վիքիպահեստում

Ռուսաստանում բելյաշը ամենատարածված կերակուրներից մեկն է։

Բելյաշ բառի ծագումնաբանությունը

խմբագրել

Ռուսաստանում տարածված «բելյաշ» անունը գալիս է բելիշ թաթարական բառից, որը նշանակում է մեծ թխվածք, որի մեջ հիմնականում լինում է միս։ Բելյաշին մոտիկ է թաթարական պերեմյաչը։

Արտաքին հղումներ

խմբագրել