Բելինսկու փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելինսկու փողոց (այլ կիրառումներ)

Բելինսկու փողոց (ռուս.՝ Улица Белинского), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս գրական քննադատ, հրապարակախոս Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկու (1811-1848) պատվին։ Սկիզբ է առնում Վերբենսկայա փողոցից և ավարտվում Նեկրասովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 730 մետր է։

Բելինսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն730 մետր
Անվանվել էՎիսարիոն Բելինսկի
Փոստային ինդեքս346352

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Բելինսկու փողոցը սկսվում է Վերբենսկայա փողոցից, հատում Գոնչարովի, Կռիլովի, Նովոռոսիյսկի (երկու անգամ) նրբանցքները և ավարտվում Նեկրասովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 730 մետր է։ Փողոցում կա համարակալված 50 շինություն։

Բելինսկու փողոցի փոստային դասիչն է՝ 346352։

Փողոցն անվանվել է ռուս գրական քննադատ, հրապարակախոս Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկու (1811-1848) պատվին։ Բելինսկին ամենից ավելի զբաղվել է գրականության և գեղագիտության հարցերով՝ միաժամանակ հանդես գալով որպես գրականության պատմաբան, քննադատ և տեսաբան։ Նա տվել է իր ժամանակի ռուս գրականության, մասնավորապես Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Միխայիլ Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Ալեքսեյ Կոլցովի և շատ ուրիշների ստեղծագործության բազմակողմանի, խոր վերլուծությունը։ Նրա գնահատականները դարձել են այդ գրողների հասարակական ըմբռնման հիմքը և իրենց նշանակությունը պահպանել մինչև այսօր։ Հատկապես նշանակալից են Բելինսկու «Ռուսական պատմվածքի և Գոգոլի պատմվածքների մասին», «Լերմոնտովի բանաստեղծությունները», «Պոեզիայի բաժանումը սեռերի և տեսակների», «Ճառ քննադատության մասին», «Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները», «Հայացք 1847 թ․ ռուս գրականության վրա» հոդվածները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2, էջ 364». Վերցված է 2019 Ապրիլ 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել