Կռիլովի նրբանցք (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Կռիլովի նրբանցք (ռուս.՝ Переулок Крылова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ Իվան Անդրեևիչ Կռիլովի (1769-1844) պատվին։ Սկիզբ է առնում Բելինսկու փողոցից և ավարտվում Օստրովսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 120 մետր է։

Կռիլովի նրբանցք
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն120 մետր
Անվանվել էԻվան Կռիլով
Փոստային ինդեքս346352

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Կռիլովի նրբանցքը սկսվում է Բելինսկու փողոցից և ավարտվում Օստրովսկու փողոցի հետ հատումով։ Շատ կարճ նրբանցք է. երկարությունն ընդամենը 120 մետր է։ Նրբանցքում կա համարակալված 14 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 7 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` նույնպես 7։

Կռիլովի նրբանցքի փոստային դասիչն է՝ 346352։

Նրբանցքն անվանվել է ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ Իվան Անդրեևիչ Կռիլովի (1769-1844) պատվին։ Կռիլովն ավելի քան 200 առակի հեղինակ է։ Նրա առակները («Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլն) օժտված են ժողովրդական ոգով, երգիծանքով, սուր ու դիպուկ լեզվով։ Նրա համարձակ երգիծանքը հարուցել է Եկատերինա II-ի դժգոհությունը, և գրողը դադարեցրել է գրական գործունեությունը՝ մի քանի տարի ապրելով գավառում։ Կռիլովի առակները թարգմանված են աշխարհի 50-ից ավելի լեզուներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 667».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել