Բելինսկու փողոց (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելինսկու փողոց (այլ կիրառումներ)

Բելինսկու փողոց (ռուս.՝ Улица Белинского), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Անվանվել է ռուս գրական քննադատ, հրապարակախոս Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկու (1811-1848) պատվին։ Սկիզբ է առնում Սամոյլովի և Կորովկինի փողոցների հանգույցից և ավարտվում Փետրվարի 12-ի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 220 մետր է։

Բելինսկու փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն220 մետր
Անվանվել էՎիսարիոն Բելինսկի
Փոստային ինդեքս344013

Նկարագրություն

խմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Բելինսկու փողոցը սկսվում է Սամոյլովի և Կորովկինի փողոցների հանգույցից, հատում Մարսովի նրբանցքը և ավարտվում Փետրվարի 12-ի փողոցի հետ հատումով։ Կարճ փողոց է երկարությունը 220 մետր է։ Փողոցում կա համարակալված 20 շինություն։

Բելինսկու փողոցի փոստային դասիչն է՝ 344013։

Փողոցն անվանվել է ռուս գրական քննադատ, հրապարակախոս Վիսարիոն Գրիգորևիչ Բելինսկու (1811-1848) պատվին։ Բելինսկին ամենից ավելի զբաղվել է գրականության և գեղագիտության հարցերով՝ միաժամանակ հանդես գալով որպես գրականության պատմաբան, քննադատ և տեսաբան։ Նա տվել է իր ժամանակի ռուս գրականության, մասնավորապես Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Միխայիլ Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Ալեքսեյ Կոլցովի և շատ ուրիշների ստեղծագործության բազմակողմանի, խոր վերլուծությունը։ Նրա գնահատականները դարձել են այդ գրողների հասարակական ըմբռնման հիմքը և իրենց նշանակությունը պահպանել մինչև այսօր։ Հատկապես նշանակալից են Բելինսկու «Ռուսական պատմվածքի և Գոգոլի պատմվածքների մասին», «Լերմոնտովի բանաստեղծությունները», «Պոեզիայի բաժանումը սեռերի և տեսակների», «Ճառ քննադատության մասին», «Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները», «Հայացք 1847 թ․ ռուս գրականության վրա» հոդվածները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2, էջ 364». Վերցված է 2019 Մայիսի 6-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել