Բելա Անդրեևնա Ռուդենկո (օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1], Անտրացիտ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 13, 2021(2021-10-13), Մոսկվա, Ռուսաստան), ուկրաինացի խորհրդային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։

Բելա Ռուդենկո
Ծնվել էօգոստոսի 18, 1933(1933-08-18)[1]
Անտրացիտ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 13, 2021(2021-10-13) (88 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և օպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԱշխատավայրՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
ԿրթությունՕդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
և ԽՍՀՄ պետական մրցանակ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 1960 թվականից։ 1956 թ.-ին ավարտել է Օդեսայի կոնսերվատորիան։ Բեմելը՝ 1955 թ.-ին, Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում։ 1956 թ.-ից Ուկրաինայի․ օպերայի և բալետի թատրոնի, 1973 թ.-ից Մեծ թատրոնի մեներգչուհի։

Դերերգերից են՝ Նատաշա Ռոստովա (Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն»), Լյուդմիլա (Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»), Ռոզինա (Ռոսսինիի «Աևիլյան սափրիչ»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»)։ Հանդես է գալիս նաև համերգներով։

ԽՍՀՄ պետական մրցանակի (1971 թ.), երգիչների միջազգային մրցույթի (1957 թ., Թուլուզ, III մրցանակ) դափնեկիր։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Руденко Бэла Андреевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.