Բելառուսի ազգային տարազ

Բելառուսի ազգային տարազ (բելառուս․՝ Беларускі нацыянальны касцюм), պատմական տարբեր դարաշրջաններում բելառուսների որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի առանձնահատկություններով[1][2]։

Բելառուսուհի՝ ազգային տարազով և պետական դրոշով

Բելառուսական ազգային տարազն ունի ընդհանուր արմատներ, որով կապված է ռուսական և ուկրաինական տարազների հետ։ Ազգային տարազի ձևավորման վրա ազդել են նաև լիտվական և լեհական ավանդույթները։ Բելառուսական զգեստների հետ օգտագործվում են նաև դեկորատիվ զարդեր, գոգնոց, գլխարկներ և այլն։ Բելառուսի տարբեր երկրամասերի ազգային տարազները միմյանցից տարբերվում են որոշակի առանձնահատկություններով։

Բելառուսի զով կլիմայական պայմաններից ելնելով հագուստները ստեղծվում են տեքստիլ ֆաբրիկատներից, որոնք ապահովում են տաքություն և ջերմություն։ Դրանք ստեղծվում են տարբեր գույնի թելերից և միահյուսվելով ստեղծում խորհրդանշական նախշեր։ Բելառուս իշխանավորները սովորաբար իրենց հագուստ ներմուծում են և նախընտրում են կարմիր, կապույտ, կանաչ գույները։ Տղամարդիկ կրում են տաբատ և վերնաշապիկ` համակցված գոտիով, կանայք՝ երկար վերնաշապիկ, կոչվող կիսաշրջազգեստ և գլխաշոր։

Պատմություն խմբագրել

Ավանդական երկու կտոր բելառուսական հագուստը ծագում է դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանից և շարունակվում առ այսօր։ Բելառուսի ազգային տարազների մասին առաջին փաստագրական նյութերը թվագրվում են 16-րդ դարին։ Սլավոնների մոտ ասեղնագործության ավանդույթը ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում, ունի բազմադարյա պատմություն։ Սա ապացուցվել է հնագիտական պեղումների և ճանապարհորդների փաստագրած նյութերի արդյունքների հիման վրա։ Լիտվայի 1588 թվականի կանոնադրության մեջ որոշակի կետեր վերաբերվում էր Լիտվական համադաշնության մեջ մտնող ժողովուրդների ազգային տարազներին[3].:

Բելառուսական հագուստների գլխավոր առանձնահատկությունը սպիտակի չափազանց մեծ օգտագործումն է։ Այդ գույնը բնորոշ է բելառուս ժողովրդին։ Ավելի վաղ մարդիկ առնչվելով բնության հետ հագուստների ստեղծման գործում օգտագործել են նաև բնական նյութեր։ Գործվածքներում կիրառվել է բուրդ, եղինջ և իհարկե կտավատ։ Ավելի նոր շրջանում բելառուսկաան հագուստներում մեծացավ նաև մետաքսի դերն ու նշանակությունը։

Գյուղացիության շրջանում տարածված էր խոտաբույսերի և հատապտուղների միջոցով ազգային տարազների պատկերազարդման և գունավորման երևույթը։ Յուրաքանչյուր բելառուսական մարզ ուներ իր սեփական նկարչական օրինաչափությունները։ Սպիտակից բացի 16-18-րդ դարերում բելառուսական ազգային տարազների շրջանում սպիտակից բացի տարածվեցին նաև մանուշակագույն, վառ դեղին, կապույտ և այլ գույները։

19-րդ դարի ավարտին և 20-րդ դարի սկզբի բելառուսական տարազներում տեղ են գտել ցայտուն կերպով արտահայտված էթնիկական առանձնահատկությունները։ Դարերի ընթացքում այս երկրի ազգային հագուստները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների՝ պահպանելով իրենց ինքնատիպությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բելառուսական ազգային օրինաչափություններ Արխիվացված 2012-10-27 Wayback Machine (բելառուս.)
  2. «Բելառուսի ազգային տարազներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Բելառուսկանա մշակույթի և ազգային տարազների պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել