Բեթհովենը (քանդակ)

Լևոն Մուրադովի դիմաքանդակներից

Բեթհովենը, Լևոն Մուրադովի դիմաքանդակներից, որում զգացվում է Բեթհովենի խռովահույզ հոգին, անհանգիստ, որոնող, եռուն խառնվածքը։

Բեթհովենը
տեսակդիմանկար
նկարիչԼևոն Մուրադով
ժանրդիմանկար
գտնվում էՀայաստանի պետական պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաԲեթհովենը ստեղծագործական երկունքի պահին
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Բարձրաքանդակում դիմագծերն ունեն հուզված, անհանգիստ արտահայտություն, որպիսի վիճակ նրան ուղեկցել է ամբողջ կյանքի ընթացքում։ Կարելի ենթադրել, որ հեղինակն երաժշտին կերպավորել է ստեղծագործական երկունքի պահին։ Մուրադովն օգտագործել է Օգյուստ Ռոդենի հաճախակի նիրառած մեթոդը` դեմքի կեսը թողնելով քարի անմշակ զանգվածում` ֆակտուրային զանազանություն ստեղծելու նկատառումով։ Դրա շնորհիվ երաժշտի դիմագծերի արտահայտությունն ավելի ցայտուն է դարձել, չնայած ֆոնն իր ծավալով մասամբ ճնշող է։

Մտահղացում

խմբագրել

Ամենայն հավանականությամբ այս բարձրաքանդակի մտահղացման առիթ են տվել եվրոպական արվեստում գոյություն ունեցող մի քանի ռելիեֆներ Մաքս Քլինգերի, Ֆրանց Շտուկի, Բսւրդելի հեղինակությամբ։ Չի կարելի ասել, Մուրադովի գործը դրանցից մեկնումեկի կրկնողությունն է։

Կերպարի մշակման ոճ

խմբագրել

Ընդհանրացումներով մշակված այս գլխաքանդակը կատարումով նորություն չէ, մանավանդ որ եվրոպական քանդակագործության մեջ կան հանճարեղ կոմպոզիտորին նվիրված այս կարգի գործեր, սակայն հայ արվեստագետը նույնպես ստեղծել է ուշագրավ գործ։ Չկա գեղարվեստական միջոցների նորություն [1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987