Բեթթի (երգչուհի)

հայ երգիչ

Էլիզաբեթ Դանիելյան (մարտի 7, 2003(2003-03-07), Հայաստան), ավելի հայտնի է որպես Բեթթի, հայ պատանի երգչուհի։ Նա ներկայացրել է Հայաստանը 2014 թվականի նոյեմբերին Մալթայում անցկացված Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթին, որտեղ կատարել է իր «People of the Sun» (Արևի մարդիկ) երգը։

Բեթթի
Ի ծնե անունԷլիզաբեթ Դանիելյան
Ծնվել էմարտի 7, 2003 (21 տարեկան)
Երևան, Հայաստան Հայաստան
Երկիր Հայաստան
Ժանրերէլեկտրոփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
ԳործիքներՎոկալ, կիթառ
Գործունեություն2014-ներկա
Կայքbetty.am

Կարիերա խմբագրել

2014-ներկա։ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 14-ին երգչուհին մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2014 թվականի երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրությանը, ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում իր «People of the Sun» երգով ճանաչվում է հաղթող և ստանում է հնարավորություն ներկայացնելու Հայաստանը Մալթայի Մարսա քաղաքում անցկացված Մանկական Եվրատեսիլ 2014-ին[1]։ Նա մրցույթում հանդես գալով 12-րդ համարի ներքո, քվեարկության արդյունքում հավաքում է 146 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Նա ստանում է ամենամեծ թվով առավելագույն 12 միավորները՝ 6 անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kröger Degerfeldt, Alexandro (2014 թ․ սեպտեմբերի 14). «Betty wins in Armenia!». EBU. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.