Հրանտ Բեգլարյան (կոմպոզիտոր)

հայ կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Բեգլարյան (անգլ.՝ Grant Beglarian, դեկտեմբերի 1, 1927(1927-12-01)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2002(2002-07-05)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայ կոմպոզիտոր։

Հրանտ Բեգլարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1927(1927-12-01)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 5, 2002(2002-07-05)[1] (74 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունHorace H. Rackham School of Graduate Studies?

Կոմպոզիտոր Իվ Բեգլարյանի[3] հայրը։

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Բեգլարյանը ծնվել է Թիֆլիսում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Իրան և մանկությունն անցել է Թեհրանում։ Սովորել է Թեհրանի Թագավորական կոնսերվատորիայի ջութակի և կոմպոզիցիայի բաժիններում։ 1947 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, սովորել Բոստոնի և Միչիգանի համալսարաններում, Մասաչուսեթսի «Բերքշայր» երաժշտական կենտրոնում։ 1952-1954 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերի սիմֆոնիկ նվագախմբում։ Երաժշտական արվեստի դոկտորի աստիճանն ստացել է Միչիգանի համալսարանի Ռաքամ դպրոցից 1958 թվականին։

Զբաղվել է մանկավարժությամբ, գրել երաժշտագիտական հոդվածներ։ 1961-1969 թվականներին եղել է Նյու Յորքի «Ժամանակակից երաժշտություն» կազմակերպության տնօրենը, 1969-1982 թվականներին՝ ԱՄՆ-ի Քալիֆորնիայի համալսարանի հայ երաժշտության ամբիոնի հիմնադիր (1979), երաժշտության, կինոյի և դրամայի մասնաճյուղերի, 1983 թվականից՝ Ֆլորիդայի երաժշտության և արվեստների ինստիտուտի դեկանը։ Գրել է «Սիմֆոնիկ դիվերտիսմենտ» (Գերշվինի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, 1959), «Յոթ բլուրների արձագանքը» կանտատը, կվինտետ, ջութակի, թավջութակի սոնատներ, երգաշարեր և այլն։ 1978 թվականին համերգով եղել է Երևանում[4][5]։

Պարգևներ խմբագրել

  • Ջորջ Գերշվինի հիշատակի մրցանակ, 1959
  • Դրամաշնորհներ ու մրցանակներ է ստացել նաև Ֆորդ հիմնադրամից, ASCAP և Phi Mu Alpha-ից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. «Մահախոսական, Հրանտ Բեգլարյան, 74». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Eve Beglarian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Հրանտ Բեգլարյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  5. «Grant Beglarian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել