Բեկթաբեկյաններ

հայ իշխանական տոհմ Վրաստանում
(Վերահղված է Բեգթաբեգյաններից)

Բեկթաբեկյաններ, Բեգթաբեգյաններ, հայ իշխանական տոհմ Վրաստանում։

Պատմություն խմբագրել

Բեկթաբեկյանները իշխանական տիտղոսը ստացել են 1685-ին, վրաց Գեորգի XI թագավորից (1676–88)։ Բեկթաբեկյանների ժառանգական տիրույթըն էր Վաղա գյուղը՝ Գորի քաղաքի մոտ։ Բեկթաբեկյանները նշանակալից դեր են խաղացել Վրաստանի XVII –XIX դդ․ պետական ու մշակութային կյանքում՝ վրացական արքունիքում ժառանգաբար վարելով մդիվանների (արքունի քարտուղարների) պաշտոնը։ Հերակլ II-ի օրոք (1747–98) Բեկթաբեկյաններից Սուլխանը վրաց պետության մդիվանբեկին էր, իսկ Սոլոմոնը՝ պետական գանձապահը (մոլարեթուխուցեսի)։ Վրաց մշակույթի պատմության մեջ այս տոհմից որոշակի հետք է թողել Բեգթաբեգը, որը համարվել է XVII դ․ վերջի և XVIII ղ․ սկզբի նշանավոր բանաստեղծներից և նկարիչներից մեկը։ Հայտնի են «Ընձենավորի» նրա պատկերազարդումները։ Բեկթաբեկյանների տոհմական գերեզմանատունը գտնվել է Վաղա գյուղի հայկական եկեղեցու բակում։ XVIII դ․ Մարտիրոսյաներ տոհմի մի ճյուղը հանդես է եկել Բեգթաբեգյան տոհմանունով։

Գրականություն խմբագրել

  • Меликсет-Беков Л․ М․, Усыпальница кн․ Бегтабеговых, Тифлис, 1914;
  • Мурадян П․ М․, Армяногрузинские литературные взаимоотношения в XVIII в․, Е․, 1966․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 379