Յադվիգա Բեգանսկայա (բելառուս․՝ Ядвіга Іосіфаўна Бяганская, փետրվարի 16, 1908(1908-02-16), Ուլան-Ուդե, Verkhneudinsky Uyezd, Transbaikal Oblast, Իրկուտսկի գեներալ-գուբերնատորիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 3, 1992(1992-04-03), Մինսկ, Բելառուս), բելառուս գրող, թարգմանիչ։

Յադվիգա Բեգանսկայա
Ծնվել էփետրվարի 16, 1908(1908-02-16)
ԾննդավայրՈւլան-Ուդե, Verkhneudinsky Uyezd, Transbaikal Oblast, Իրկուտսկի գեներալ-գուբերնատորիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 3, 1992(1992-04-03) (84 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանոց
Մասնագիտությունթարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունԲելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ
ԱշխատավայրQ2498718?
ԱմուսինQ13028351? և Q42396349?

Կենսագրություն խմբագրել

Յադվիգա Բեգանսկայան ծնվել է 1908 թվականին Արևելյան Սիբիրի Ուլան-Ուդե քաղաքում, Բելառուսից Սիբիր տեղահանված ընտանիքում։ 1922 թվականին ընտանիքը վերադարձել է Բելառուս, 1924 թվականից բնակվել են Մինսկում։ 1930 թվականին Յադվիգա Բեգանսկայան ավարտել է Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության և լեզվաբանության բաժինը։ 1956-1963 թվականներին եղել է բելառուսական ռադիոյի խմբագիրը[1]։

Գրական գործունեությունն սկսել է բանաստեղծություններով։ 1954 թվականին լույս է տեսել նրա «Հեռու հյուսիսում» վիպակը։ Մանուկների համար գրել է «Ժենյայի մարի աղավնին» պատմվածքների ժողովածուն (1958), «Հանդիպում ծովի հետ» վիպակը (1962), ամենափոքրիկների համար «Զոսյայի աստղիկը» գրքույկը (1965), «Ամեն մեկը երազում է Կոլոմբոս դառնալ» ընտիր երկերի ժողովածուն (1968), պատմվածքներ Լենինի մասին՝ «Շուշա գետի հովտում» (1977)[2]։

Մահացել է 1992 թվականի ապրիլի 3-ին Մինսկում։

Գրականություն խմբագրել

  • Агняцвет Э. Слова пра сяброўку // ЛіМ. 1968, 27 лют. | Васілеўская Г. Вытокі творчасці // Работніца і сялянка. 1978, ? 2
  • Маракоў Л. У. Рэпрэсаваныя літаратары, навукоўцы, работнікі асветы, грамадскія і культурныя дзеячы Беларусі, 1794-1991. Энц. даведнік. У 10 т. - Т. 1. - Мн:, 2003. ISBN 985-6374-04-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Беганская Ядвига Иосифовна // Биографический справочник. - Мн. : «Белорусская советская энциклопедия» имени Петруся Бровки, 1982. - Т. 5. - С. 47.
  2. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ