Բեբրիկ (հին հունարեն՝ Βεβρύκη),հունական դիցաբանության կերպար, Արգոս քաղաքի թագավոր Դանայոսի դուստրը և 50 դանայուհիներից մեկը, բեբրիկների էպոնիմը։ Ենթադրաբար համարժեքը դանայուհի Բրիկան է։

Բեբրիկա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրԴանայոս
ՄայրPolyxo?
ԱմուսինChthonius?

Դիցաբանության մեջ խմբագրել

 
Ուոլթեր Քրեյն: Դանայուհիներ: XIX դար

Ապոլոդորուսի մոտ հիշատակվում է Բրիկան։ Լիբիայի թագավոր Դանայոսի և նրա կնոջ՝ Պոլիկոյի դուստրն էր։ Հոր և քույրերի հետ միասին 50-թիանոց նավով Լիբիայից փախել է Հելլադա՝ ցանկանալով փրկվել եգիպտացի զարմիկներից, որոնք ցանկանում էին ամուսնանալ դանայուհիների հետ, իսկ Դանայոսին գուշակվել էր մահ՝ իր փեսայի ձեռքից։ Եգիպտացիները Արգոսում բռնում են փախստականներին և ստիպում նրանց ամուսնանալ, Բրիկն դառնում է Պոլիկտորեսի ամուսինը[1]։ Սակայն հենց առաջին ամուսնական գիշերը նա սպանում է իր ամուսնուն դաշույնով կամ քորոցով, որը թաքցրել էր մազերի մեջ, նրա բոլոր քույրերը, բացի Հիպերմնեսթրայից՝ արել են նույնը իրենց ամուսինների հետ։ Նրանք հանգուցյալների գլուխները թաղել են Լեռնա գետի ափին, իսկ դիակները՝ քաղաքի պարսպի հետևում։ Դրանից հետո դանայուհիները Լեռնա լճի ջրերում մաքրագործման արարողություն են կատարել։ Նույն օրը Դանյոսը նրանց համար նոր ամուսիններ է գտել վազքի մրցույթների հաղթողներից[2]։

Գիտնականները կարծում են, որ Բրիկան նույն Բեբրիկան է, որը հիշատակվում է Ստեֆան Վիզանտիացու և Եվստաթեոսի մոտ։ Բեբրիկան ամուսնացել է Իպոլիտի հետ և խղճացել է նրն։ Միասին նրանք փախել են Բյութանիա և կարողացել են տեղի վայրի ազգին տալ եգիպտական իմաստությունը։ Բեբրիկայի անունից ծագել է այդ ազգի նոր անվանումը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Аполлодор Афинский Мифологическая библиотека. — Л.: Наука, 1972.
  2. Wagner. Bebryke // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1897. — Bd. III, 1. — Kol. 180.
  3. Грейвс Р. Мифы Древней Греции. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 1008 с. — ISBN 5-9709-0136-9