Բեատրիչեի ողջույնը (1880)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Բեատրիչեի ողջույնը», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտի նկարը՝ ստեղծված 1880-1882 թվականներին․ 1859 և 1869 թվականներին Ռոսսետտին ստեղծել է համանուն աշխատանքներ՝ այլ կոմպոզիցաներով և կերպարներով։ Ներկայումս նկարը գտնվում է Տոլիդոյի արվեստի թանգարանում[1]։

Բեատրիչեի ողջույնը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1880
բարձրություն1543 միլիմետր
լայնություն914 միլիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԹոլեդոյի արվեստի թանգարան
հավաքածուԹոլեդոյի արվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 The Salutation of Beatrice (Toledo Museum of Art) Վիքիպահեստում

Բեատրիչեի կերպարի համար բնորդ է դարձել Ջեյն Մորիսը[2]։ Իր կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի մահից հետո, որը ևս Ռոսսետտիի կողմից պատկերերվում է Բեատրիչեի կերպարով, նկարիչը ասոցացրել է իր զգացմունքները Ջեյն Մորիսի նկատմամբ, որը ամուսնացած էր, Դանթեի և Բեատրիչեի պատմության հետ՝ տալով սյուժեի սեփական ընկալումը իր վերջին լայնածավալ նկարում[1]։ Նկարի սյուժեն վերցված է Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» բանաստեղծությունից, որտեղ Դանթեն առաջին անգամ հանդիպում է Բեատրիչեին[2]։ Բանաստեղծության տողերը՝ բնօրինակը և Ռոսսետտիի հեղինակային թարգմանությունը, փորագրված են նկարի շրջանակին[1]։ Ի տարբերություն 1859 թվականի համանուն նկարի՝ Ռոսսետտին հեռանում է այս սյուժեի կանոնական մեկնաբանությունից։ Ավելի վաղ Բեատրիչեն Դանթեի հետ այս հանդիպման ժամանակ ուղեկցում էր երկու կանանց, որոնք 1880 թվականի նկարում չկան, Դանթեն և սիրո անձնավորված կերպարը պատկերված են հետին պլանում, մանր կերպարանքների տեսքով․ այսպիսով՝ դիտորդի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Բեատրիչեի վրա[2]։ Նկարի ֆոնին պատկերված են սիենական և ֆլորենցիական ճարտարապետական շինություններ, որոնք Ռոսսետտիին վերցրել էր ընկերոջ՝ Չարլզ Ֆեյրֆաքս Մյուրեյի՝ իրեն ուղարկած լուսանկարից[2]։

Նկարը դարձել է Ռոսսետտիի վերջին աշխատանքներից մեկը, այն հայտնաբերել են նրա արվեստանոցում արդեն նրա մահից հետո։ Նկարը մոլբերտի վրա է եղել, բայց շրջանակով, այնուամենայնիվ, երբեմն գրականության մեջ ասվում է, որ այն ավարտված չի եղել[2][3]։ Հենրի Մարիլերը նշում է, որ նկարի վրա նկատելի են «նրա [Ռոսսետտիի] ուշ ոճի թերությունները, որոնք դրսևորվել են հիվանդության, թույլ տեսողության և ուժերի մարման պատճառով», և որ ֆոնի վրա աշխատել է մեկ այլ մարդ[3]։

1883 թվականին նկարը գնել է բարերար և Ռոսսետտիի հովանավոր Ֆրեդերիկ Լեյլանդը, նա նաև եղել է նույն տարիներին ստեղծված «Բեատրիչեի ողջույնի» փոքրացված կրկնօրինակի սեփականատերը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «The Salutation of Beatrice» (անգլերեն). Toledo Museum of Art. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Salutation of Beatrice». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 198.