Բարսեղ Արծրունի

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Բարսեղ Հակոբի Արծրունի (հունիսի 6, 1805(1805-06-06)[1][2], Բայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2] - հունիսի 6, 1875(1875-06-06)[1][2], թաղված է Սևանի կղզում), հայ հասարակական գործիչ։

Բարսեղ Արծրունի
Դիմանկար
Բարսեղ Արծրունի, լուսանկարը՝ 19-րդ դարի վերջ
Ծնվել էհունիսի 6, 1805(1805-06-06)[1][2]
ԾննդավայրԲայազետ, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էհունիսի 6, 1875(1875-06-06)[1][2] (70 տարեկան)
ԳերեզմանՍևանի թերակղզի[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ
Ծնողներհայր՝ Հակոբ Արծրունի
Պարգևներ և
մրցանակներ
 Barsegh Artsruni Վիքիպահեստում

Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին և պարգևատրվել «Արիության համար» արծաթե մեդալով։ 1830 թվականին եղբոր՝ Մկրտիչ Արծրունու հետ կազմակերպել է արևմտահայերի գաղթը (հիմնականում Բայազետի շրջանից) Արևելյան Հայաստան և բնակեցումը Սևանա լճի ավազանում՝ հիմնադրելով Նոր Բայազետը (այժմ՝ Գավառ քաղաք)։ 1838 թվականին գլխավորել է Սևանի ավազանի 30 գյուղերի գյուղացիների հակացարական ելույթը, որի պատճառով շնորհազրկվել և բանտարկվել է։ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի օրոք եղել է Նոր Բայազետի հոգևոր գործերի վերատեսուչ։ Հիմնել է Նոր Բայազետի արական (1852), ռուսական արական (1855) և օրիորդաց (1867)դպրոցները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Արծրունի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսեղ Արծրունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 73