Բարսելոնա-Կատալունիա
կատ.՝ Circuit de Barcelona-Catalunya
Catalunya.svg
Տեղակայում ԻսպանիաՄոնմելո, Բարսելոնայի նահանգ, Իսպանիա
Աշխարհագրական կոորդինատները 41°34′12″ հս․ լ. 2°15′40″ ավ. ե.HGЯO
Հիմնական իրադարձությունները Ֆորմուլա 1, GP2, MotoGP, Gran Turismo
Շրջանի երկարությունը 4,655 км
Շրջադարձերը 16
Շրջանի ռեկորդը
в ընթացիկ
կոնֆիգուրացիա
1:18.441[1] (F1)
Ավստրալիա Դանիել Ռիկարդո
Ավստրիա Red Bull-TAG Heuer (2018)
Ֆորմուլ 1-ի համաշխարհային առաջնության վիճակագրությունը
Առաջին Գրան-Պրի 1991
Վերջին Գրան-Պրի 2018
Անցկացված Գրան-Պրի 28 (2018)
Վազքուղու վրա ամենաշատ հաղթանակները Գրան-Պրիում
մրցարշավորդ Գերմանիա Միխայել Շումախեր (6)
Խումբ Իտալիա Ֆերրարի (8)

Բարսելոնա-Կատալունիա (կատ.՝ Circuit de Barcelona-Catalunya), ավտոմրցուղի Իսպանիայում, որն օգտագործվում է Ֆորմուլա 1Իսպանիայի Գրան պրիի, Ֆորմուլա 2-ի, MotoGP-ի, Gran Turismo-ի և շրջանաձև այլ մրցարշավների համար։

Պատմություն խմբագրել

Ավտոդրոմը կառուցվել է 1991 թվականին Իսպանիայի Բարսելոնայի նահանգի հյուսիսում գտնվող Մոնտմելոյում և այդ ժամանակվանից ընդունում է Իսպանիայի Գրան պրին։ Ավտոդրոմը հաճախ օգտագործվում է նաև Ֆորմուլա 1-ի բոլիդների թեթտավորման համար[2][3]։

Ֆորմուլա 1-ի բազմաթիվ Գրան պրիներ, որոնք անցկացվել են Բարսելոնա-Կատալունիա ավտոդրոմում, մտել են ավտոմրցարշավների պատմության մեջ։ 1994 թվականին Միխայել Շումախերը կարողացավ եզրագիծը հաղթահարել երկրորդը՝ չնայած այն հանգամանքի, որ փոխանցման տուփի վնասման պատճառով բոլիդը վարում էր հինգերորդ դիրքով։ 1996 թվականի անձրևոտ Գրան պրի ժամանակ Միխայել Շումախերը Ֆերրարիի թիմում գրանցեց իր առաջին հաղթանակը։ 2001 թվականին Միկա Խակենինը, ով մրցավազքում առաջատարն էր, վերջին շրջանում ոտնակի կոտրման պատճառով դուրս եկավ, իսկ հաղթանակը բաժին հասավ Միխայել Շումախերին։ 2006 թվականին Ֆեռնանդո Ալոնսոն դարձավ առաջին իսպանացին, ով «սեփական» մրցուղում դարձավ հաղոթող։

2012 թվականին այդ մրցուղում անցկացվեցին «V de V Challenge» մրցումների շարքը, որում կազմակերպվեցին մի քանի մրցարշավային դասակարգեր։

Հաճախելիության ցածր մակարդակի և ֆինանսական դժվարությունների պատճառով որոշում կայացվեց, որ 2013 թվականին Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրին Բարսելոնա-Կատալունիա ավտոդրոմում կանցկացվի երկու տարին մեկ անգամ (մյուս տարիներին Իսպանիայի Գրան պրին նախատեսվեց անցկացնել Վալենսիայում)[4]։ Այդ նախագիծն իրականացնել հնարավոր չեղավ, քանի որ Վալենսիայի մրցուղու սեփականատերերը ֆինանսական պատճառներով սնանկացան, և այդ ժամանակվանից Կատալունիան հանդիսանում է Իսպանիայի Գրան պրիի անցկացնման միակ վայրը։

2016 թվականի մայիսի 15-ին 18 տարեկան և 227 օրական Մաքս Ֆերստապենը հաղթեց սեզոնի իսպանական մրցափուլը այդպիսով դառնալով Ֆորմուլա 1-ի պատմության մեջ Գրան պրիի ամենաերիտասարդ հաղղթող[5]։

Մրցուղու կառուցվածք խմբագրել

 
Պիտ լեյնի մուտք
 
Մեկնարկային ուղին և գլխավոր տրիբունան

Մրցուղու կառուցվածքը վեց անգամ ենթարկվել է չնչին փոփոխության։ 2007 թվականին «Eurocar»-ի և «New Holland»-ի միջև ավելացվել է նոր նեղ շրջադարձ։

Մոտոմրցումների համար օգտագործվում է մրցուղու սկզբնական կառուցվածքը։ DTM մրցավազքի համար օգտագործվում է մրցուղու «ազգային» ազգային դասավորությունը։

Տարբերակ Երկարություն (մ) Գրան պրի
1991 4 747 1991, 1992, 1993
1994 4 747 1994
1995 4 727 1995, 1996
1997 4 728 1997, 1998, 1999
2000 4 730 2000, 2001, 2002, 2003
2004 4 627 2004, 2005, 2006
2007 4 655 2007 - 2016

[1]

Ներկա փոխդասավորությամբ շրջադարձի ռեկորդ խմբագրել

Շրջադարձերի անվանումներ խմբագրել

  • 1. Elf
  • 2. Renault
  • 4. Repsol
  • 5. Seat
  • 7. Wurth
  • 9. Campsa
  • 10. La Caixa
  • 12. Banco de Sabadell
  • 13. Eurocar
  • 16. New Holland

Կատալունիաայի մրցուղում Գրան պրիի հաղթողներ խմբագրել

 
Ջենսոն Բատոնը (Brawn GP) 2009 թվականի Իսպանիայի Գրան պրիում
 
 
 

Կատալունիա մրցուղում անցկացվել է 26 Ֆորմուլա 1-ի Գրան պրի։ Դրանցում 6 անգամ հաղթող է ճանաչվել Միխայել Շումախեր, այդ թվում՝ հինգ անգամը Ֆերրարիի կազմում։ Ֆերրարին իր հաշվին ընդհանուր հաշվով ունի 8 հաղթանակ, ինչը համարվում է մրցուղու ռեկորդ։

Տարի Մրցարշավորդ Կոնստրուկտոր Հաշիվ
2018   Լուիս Հիմելտոն Մերսեդես Հաշիվ
2017   Լուիս Հիմելտոն Մերսեդես Հաշիվ
2016   Մաքս Ֆերտապեն Ռեդ Բուլ Հաշիվ
2015   Նիկո Ռոսբերգ Մերսեդես Հաշիվ
2014   Լուիս Հիմելտոն Մերսեդես Հաշիվ
2013   Ֆեռնանդո Ալոնսո Ֆերրարի Հաշիվ
2012   Պաստոր Մալդոնադո Ուիլյամս Հաշիվ
2011   Սեբաստյան Ֆետել Ռեդ Բուլ Հաշիվ
2010   Մարկ Ուեբեր Ռեդ Բուլ Հաշիվ
2009   Ջեյնսոն Բատոն Բրաուն Հաշիվ
2008   Կիմի Ռայկկոնեն Ֆերրարի Հաշիվ
2007   Ֆելիպե Մասա Ֆերրարի Հաշիվ
2006   Ֆեռնանդո Ալոնսո Ռենալտ Հաշիվ
2005   Կիմի Ռայկկոնեն Մակլարեն Հաշիվ
2004   Միխայել Շումախեր Ֆերրարի Հաշիվ
2003   Միխայել Շումախեր Ֆերրարի Հաշիվ
2002   Միխայել Շումախեր Ֆերրարի Հաշիվ
2001   Միխայել Շումախեր Ֆերրարի Հաշիվ
2000   Միկա Հակինեն Մակլարեն Հաշիվ
1999   Միկա Հակինեն Մակլարեն Հաշիվ
1998   Միկա Հակինեն Մակլարեն Հաշիվ
1997   Ժակ Վիլնյով Ուիլյամս Հաշիվ
1996   Միխայել Շումախեր Ֆերրարի Հաշիվ
1995   Միխայել Շումախեր Բենետոն Հաշիվ
1994   Դեմոն Հիլ Ուիլյամս Հաշիվ
1993   Ալեն Պրոստ Ուիլյամս Հաշիվ
1992   Նայջել Մենսել Ուիլյամս Հաշիվ
1991   Նայջել Մենսել Ուիլյամս Հաշիվ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Энциклопедия Формулы 1: трасса Каталунья-Монмело 2007-2012». WildSoft. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  2. Furnell, Claire (November 2009). «Circuit de Catalunya». en.espnf1.com. ESPN EMEA Ltd. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  3. 1992 Summer Olympics official report. Volume 2. pp. 305–7.
  4. Бухаров, Дмитрий (2012 թ․ մարտի 8). «С 2013-го в Испании будет проходить только один этап». F1news. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Ферстаппен — самый молодой победитель Гран-при в истории «Формулы-1»». Газета.Ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  6. «Сезон 2018: март. Тесты. Барселона». F1News. 2008 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել