Բարսամ Ճգնավոր մատուռ
Բարսամ ճգնավոր, մատուռ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում էր Հին Փիփ գյուղատեղիում՝ Սուրբ Փեփրոնյա եկեղեցու հարավային կողմում։ Ներսում եղել է երեք անարձանագիր տապանաքար, որոնցից մեկի կողքին գտնված 1474 թվականի խաչքարի վրա եղել է արձանագրություն[1][2]
Բարսամ Ճգնավոր մատուռ
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Հին Փիփ գյուղատեղի |
Աշխարհ | Մեծ Հայք |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Անհայտ |
Նվիրված | Բարսամ ճգնավոր |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Անհայտ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
40°34′06″ հս․ լ. 46°02′42″ ավ. ե.HGЯO |
Ես Մաղագայ եպիսկոպոս կանգնեցի զխաչս հաւր.. եղբաւրն իմոյ տէր Պար.. մարհ եպիսկոպոսին թվ. ՋԶ.[3]։
Ներսում եղել են 3 գերեզմաններ, որոնցից մեկն ունեցել է հայերեն տապանագրեր[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 268։
- ↑ Ստեփան Մելիք–Բախշյան, «Հայոց պաշտամունքային վայրերը», Երևան 2009։
- ↑ Մակար եպիսկոպոս Բարխուդարյան,Բաքու-1895 թ.:
- ↑ Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 83, էջեր 83 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։