Բարձակային համակարգեր, շինարարական կոնստրուկցիաներ, որոնց հիմնական կրող տարրը բարձակն է։ Լինում են բարձակահեծանային, բարձակաշրջանակային, բարձակակամարային և բարձակավանտային։ Կիրառվում են շինարարության և տեխնիկայի տարբեր բնագավառներում, նավաշինության մեջ, օդանավերում (օդանավի թևը տարածական բարձակային ֆերմա է), մեքենաշինության մեջ են։

Կամրջաշինության մեջ կիրառվում են բարձակահեծանային (այդ բազմաթռիչք բարձակահեծանային համակարգ համակարգի ամենամեծ կամուրջը, 549 մ երկարությամբ, կառուցվել է Կանադայում) և բարձակակամարային համակարգեր։ Բարձակային համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս ստանալ կառուցվածքների կոնստրուկտիվ և հաշվարկային պարզ սխեմաներ, առանձին դեպքերում՝ նյութի արդյունավետ օգտագործում և կոնստրուկցիայի կշռի թեթևացում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321