Բարձակ, ուղղաձիգ բեռնվածքներ կրող հորիզոնադիր կոնստրուկցիայի մաս՝ հեծան, ֆերմա ևն, որի մի ծայրը կոշտ ամրակցված է հենարանին, իսկ մյուսը հենարան չունի։ Բարձակի տարատեսակներից են՝ կալունակը, դեկորատիվ կիրառական իրերի պատվանդանները, որոնք ամրակցվում են պատին։ Բարձակ են շենքի կամ որևէ կառույցի հիմնական ծավալից դուրս եկած հորիզոնական մասը, ելուստը, որոնք հիմնականում ծառայում են որպես ճարտարաաետական արտահայտչամիջոց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 321