Ֆերմա (կոնստրուկցիա)
Ֆերմա (ֆր.՝ ferme, լատ.՝ firmus, պինդ, ամուր), շենքի վերնածածկի, կամրջի հենամիջային կառուցվածքի, հիդրոտեխնիկական կառույցի ձողային կրող կոնստրուկցիա։
Ֆերման լինում է մետաղից, երկաթբետոնից, փայտից և համակցված՝ մի քանի նյութերից։ Ֆերմայի հիմնական բաղադրիչ մասերն են գոտիները (ուղղագիծ և բազմանկյուն) և վանդակը՝ պարզ, բարդ, կազմովի)։ Ուղղանկյուն վանդակներով և ծռման ենթակա ձողերի կոշտ միացումով ֆերմաները կոչվում են անշեղմույթ։ Վերնածածկերի պողպատե ֆերմաների գուտիները և վանդակը սովորաբար պատրաստվում են միջադիրներով միացված երկու անկյունավոր պրոֆիլներից։
Արտաքին հղումներԽմբագրել
Ֆերմա (կոնստրուկցիա) Վիքիպահեստում |
- ֆերմաների դասակարգում Archived 2014-02-17 at the Wayback Machine.
- Classical Truss Theory Archived 2012-02-24 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |