Բարկուշատի ձոր, ձորահովիտ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Տարածվում է Բարկուշատ (Որոտան) գետի ձախ ափին՝ Սատանի կամուրջից մինչև Որոտան և Գորիս գետերի միախառնման տեղը։ Աջ կողմը ծիստ զառիվեր է և անմատչելի, ձախը՝ մի փոքր մեղմաթեք է և այստեղ էին գտնվում Հալիձոր, Շինուհայր և Խոտ գետերը։ Ձորն ունի խաղողի այգիներ։ Նկատվում են պղնձի բովեր։ Այս ձորահովիտը կոչվել է նաև Շնհերի ձոր։ Այժմյան ֆիզիկական աշխարհագորւթյանմեջ այդպիսի բնական շրջան չի առանձնացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 627 — 992 էջ։