Բարի մարդկանց շրջապատում

(Վերահղված է Բարի մարդկանց մեջից)

«Բարի մարդկանց մեջ» (ռուս.՝ «Среди добрых людей»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, սոցիալական դրամա, որը նկարահանել են ռեժիսորներ Եվգենի Բրյունչուգինը և Անատոլի Բուկովսկին 1962 թվականին Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1][2]։ Գրիգորի Զբանացկու համանուն վիպակի էկրանավորումն է։

Բարի մարդկանց շրջապատում
Ժանրդրամա
Թվական1962
ՌեժիսորԲրունչուգին, Եվգենի Վասիլևիչ և Անատոլի Բուկովսկի

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1962 թվականի նոյեմբերի 26-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ռուս աղջկա ճակատագրի մասին, որը կորել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Փոքրիկ Տանյայի համար պատերազմը սկսվել է նրանից, որ նա կորցրել է մորը։ Աղջիկը կորչում է կատաղի իրադարձությունների հորձանուտում։ Ճակատագիրը նրան մեկ այլ մայր է ուղարկում։ Երկու տարեկան աղջկան շուտով գտնում է ուկրաինուհի Միխայլինան և վերցնում է իր մոտ՝ չկասկածելով, որ ինքը կարող է իսկական մայր դառնալ նրա համար։ Կինը նրան անվանում է Նատաշա․ հենց այդպես է Միխայլինան հասկանում երեխայի թոթովանքը։ Այդ ժամանակից ի վեր Միխայլինան դուստր ունի։ Այժմ աղջիկը նրա միակ ուրախությունն ու բերկրանքն է, քանի որ ուկրաինուհու որդին զոհվել է։

Պատերազմն ավարտվում է, քիչ-քիչ մարդիկ սկսում են ուշքի գալ կորուստներից հետո, աստիճանաբար սկսվում է խաղաղ կյանքը։ Միխայլինան ուրախանում է խնամատար դստեր համար, որը գերազանցիկ, դաստիարակված և քաղաքավարի աղջիկ է։ Սակայն ինչ-որ տեղ վիշտը պատռում է իսկական մոր սիրտը, որից պատերազմը խլել է ամեն ինչ։ Եվ եթե ամուսնու և ավագ դստեր մասին նա գիտի, որ նրանք հաստատ մահացել են, ապա կրտսերի մասին ոչինչ չգիտի։ Բայց հույսը մնում է, և նա շարունակում է փնտրել իր երեխային։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել