Բարդուղ Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բարդուղ Վարդանյան (դեկտեմբերի 5, 1897 - հուլիսի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր նկարիչ, հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։
Բարդուղ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1897 |
Վախճանվել է | հուլիսի 7, 1987 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բուխարեստի ազգային արվեստների համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԲարդուղ Վարդանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում։ Մինչև 1915 թվականը սովորել է Կ.Պոլսի հայկական վարժարանում, այնուհետև վարժարանի 600 աշակերտների հետ բեռնատար նավով տեղափոխվել է Ռումինիա։ Ապրել է Ռումինիայում (Բուխարեստում), ավարտել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիան։ 1923-1925 թվականներին ապրել և ստեղծագործել է Դետրոյթում։ 1926 թվականին տեղափոխվել է Փարիզ, մասնակցել է Աշնանային սալոնին, արժանացել ցուցահանդեսի արծաթե մեդալի։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1947 թվականին 10 տարով աքսորվել է Սիբիր[1]։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռումինիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում (Փարիզում), Հայաստանում (Երևանում), որտեղ նրան 1965 թ. շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Գեղանկարի և նատյուրմորտի ճանաչված վարպետ է։ Բարդուղ Վարդանյանի բազմաթիվ ստեղծագործություններ պահվում են Հայաստանի Ազգային (Պետական) Պատկերասրահում, հայաստանյան և արտերկրի մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Բարդուղ Վարդանյան». zarkfoundation.com.
Գրականություն
խմբագրել- Р.Г.Дрампян "Государственная картинная галерея Армении", Москва, изд."Искусство", 1982, стр.98-99.
- Le Musée des Arts de l Arménie, Editions d art Aurore, Leningrad, 1984.
- Ալ.Սաֆարյան, Նկարիչ Բարդուղ Վարդանյանին, «Գրական Համալսարան», Գիրք ԺԱ, ԵՊՀ հրատ., Երևան, 2009, էջ 166-167.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 318)։ |