Բարբի և 12 պարող արքայադստրեր
Բարբին և 12 պարող արքայադստրեր (անգլ.՝ Barbie in the 12 Dancing Princesses)՝ 2006 թվականի անիմացիոն ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը եղել է Գրեգ Ռիչարդսոնը։ Ֆիլմը նկարահանվել է «The Twelve Dancing Princesses» հեքիաթի հիման վրա։ Այն դասվում է Բարբիի մասին ֆիլմերի մի մասին։ Գլխավոր դերը հնչյունավորել է Կելլի Շերիդանը։ Այդ ֆիլմը էկրաններին է հայտնվել 2006 թվականի սեպտեմբերի 19-ին։
Բարբի և 12 պարող արքայադստրեր անգլ.՝ Barbie in the 12 Dancing Princesses | |
---|---|
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և արկածային ֆիլմ |
Կերպարներ | Barbara Millicent Roberts? |
Գործողության վայր | Գերմանիա |
Հորինված երկիր | Բարբի տիեզերք |
Շարքի մասն է | Բարբի |
Ռեժիսոր | Greg Richardson? |
Հնչյունավորում | Քրիստոֆեր Գեյզ, Շոն Մաքդոնալդ, Չանթալ Սթրանդ, Քեթլին Բար, Նիկոլ Օլիվեր, Կելլի Շերիդան, Բրիտ Մաքիլիպ, Լալաինիա Լինդբերգ, Քեթրին Օ’Հարա, Էշլի Բոլլ և Կիարա Զաննի |
Պրոդյուսեր | Շիա Վագեման |
Երաժշտություն | Arnie Roth? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Lions Gate Entertainment |
Դիստրիբյուտոր | Universal Studios Home Entertainment?, Նեթֆլիքս և Universal Studios |
Տևողություն | 83 րոպե և 81 րոպե |
Շարք | Բարբի |
Թվական | սեպտեմբերի 19, 2006 |
barbie.everythinggirl.com/activities/fantasy/princess/12dp/(անգլ.) |
Ֆիլմի երաժշտությունը գրել է Առնի Ռոտը։ Ֆիլմի վերջում հնչած երաժշտությունը գրել են Ռոտը, Էմի Պաուերսը և Ռոպ Խադնուտը։
Սյուժե
խմբագրելԹագավորն ուներ 12 դուստր։ Նա կարծում էր, որ նրանցից ոչ մեկն էլ նման չէ իսկական արքայադստրի։ Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքրվում էր տարբեր առարկաներով. միջատների հավաքածուով, կրոկետներով և այլն։ Նրանք բոլորն առանց բացառության սիրում են պարել և ամեն շաբաթ մաշում էին մի նոր զույգ կոշիկ։ Իսկ նրանց կոշիկներ էր մատակարարում կոշկակար Դերեկը։ Հասկանալով, որ արքայադուստրը պետք է լինի լուրջ, թագավորը հրավիրում է իր զարմուհի Ռովենային, որպեսզի նա դաստիարակի իր աղջիկներին։ Բայց դքսուհին եկել էր շահադիտական նպատակներով. ստրկացնել արքայադստրերին, թունավորել թագավորին և վերցնել գահը։ Արքայադստրերը պետք է հաղթեն Ռովենային և փրկեն հայրիկին...
Գործող անձինք
խմբագրելԱրքայադստրերի մասին
խմբագրելԷշլին (անգլ.՝ Ashlyn)՝ ամենամեծ քույրը, որը 21 տարեկան է։ Նա պարտաճանաչ և ճշտապահ է։ Միշտ անհանգստանում է իր քույրերի մասին և սիրում նրանց։ Ինչպես և մնացածները նա ևս ցանկանում է փրկել իր հայրիկին։ Սիրում է ֆլեյտա նվագել։ Նա ունի շագանակագույն մազեր, բաց-կապույտ աչքեր և բաց մաշկ։ Կրում է բաց մանուշակագույն շրջազգեստ։ Նրան հնչունավորել է Նիկոլ Օլիվերը։
Բլեյր (անգլ.՝ Blair)՝ քույրերից երկրորդն է։ Սիրում է ձիով ման գալ, դրա համար էլ նրա հագուստը մի քիչ կեղտոտ է, որը և նկատեց Ռովենան։ 20 տարեկան Բլեյր՝ թխահեր կին, ունի մուգ-կապույտ աչքեր։ Ամենաշատը կրում է կարմիր շրջազգեստ։ Շատերի կարծիքով նա ամենագեղեցիկն է բոլոր քույրերի միջից։ Նրան հնչունավորել է Ջենիֆեր Կոմինգը։
Կորտին (անգլ.՝ Courtney)՝ քույրերից երրորդն է։ Նա 19 տարեկան է։ Դրա համար էլ նա միշտ քայլում է գրքով։ Կարդելով, նա իր շուրջը ոչինչ չի նկատում։ Նա ունի մուգ մազեր, շագանակագույն աչքեր և բաց մաշկ։ Կրում է կապույտ շրջազգեստ։ Նրան հնչունավորել է Լալանիա Լինբերգը։
Դելիա (անգլ.՝ Delia)՝ քույրերից չորրորդն է։ Նրա սիրում է սպորտը, հիմնականում փետրագնդակ և կրոկետ։ Նա ունի բաց գույնի վարսեր և բաց-կանաչ աչքեր։ Կրում է կանաչ հագուստ իր աչքերի գույնին համապատասխան։ 18 տարեկան արքայադստերը հնչունավորում է Կետլին Բարրը։
Էդելին (անգլ.՝ Edeline)՝ հինգերորդ քույրը։ Շատ է նման իր քույր Դելիին բնավորությամբ և հետաքրքրությամբ։ Նրանք շատ մոտիկ են։ 18 տարեկան Էդելինը ունի շագանակագույն վարսեր և բաց- շագանակագույն, գրեթե նարնջագույն աչքեր։ Ինչպես Դելիան նա նույնպես կրում է իր աչքերի գույնի շրջազգեստ՝ նարնջագույն։
Ֆելլոն (անգլ.՝ Fallon)՝ վեցերորդ և միջին քույրը։ Նա 17 տարեկան է։ Սիրում է կենդանիների և նվագում է տավիղի վրա։ Նրան դուր է գալիս ռոմանտիկ պատմություններ։ Կրում է մուգ-վարդագույն շրջազգեստ։ Նա ունի բաց վարսեր և մուգ-շագանակագույն աչքեր։
Ժենեվիև (անգլ.՝ Genevieve)՝ յոթերորդ քույրը և մուլտֆիլմի գլխավոր հերոսը։ Միշտ ուշանում է ամեն հանդիպումից և ընթրիքի։ Բոլոր քույրերի միջից նա ունի ամենաուժեղ և գեղեցիկ ձայնը։ Նույնպես նա ամենալավն է պարում։ Սիրահարված է Դերեկային, բայց կարծում է, որ նա նրան չի հետաքրքրում։ Արտաքինով շատ է նման Բարբիին՝ շիկահեր, կապույտ աչքերով։ Կրում է վարդագույն-սպիտակ շրջազգեստ։ Նա 16 տարեկան է։ Հերոսին հնչունավորել է Կելլի Շերիդանը։
Խեդլի (անգլ.՝ Hadley)՝ ութերորդ քույրն է և Իսլայի երկվորյակ քույրը։ Իր քույրիկի հետ նա սիրում է տարբերվել։ Քայլում է ոտնափայտերի վրա։ Նա ունի մուգ-կապույտ աչքեր և բաց վարսեր։ Կրում է կապույտ շրջազգեստ։ Այս արքայադուստրը 12 տարեկան է։
Իսլա (անգլ.՝ Isla)՝ իններորդ քույրն և Խեդլիի երկվորյակ քույրն է։ Ինչպես և իր երկվորյակ քույրը նա ևս գերադասում է ամենալավը մյուսներից։ Խեդլիի հետ միասին 12 տարեկան արքայադուստրը սիրում է քայլել ոտնափայտերի վրա։ Նրա մոտ աչքերը բաց-կապույտ են և շագանակագույն վարսեր։ Կրում է մանուշակագույն շրջազգեստ։
Ժանեսսա (անգլ.՝ Janessa)՝ տասերորդ քույրն է և երկվորյակներից ամենամեծն է։ Շատ սերտորեն կապված է իր եռորյակ քրոջ՝ Կետլինի հետ և պաշտպանում է ուրիիշին- Լեյսիին։ Իր տարիքի քույրերի հետ նա հավաքում է միջատներ։ Նա ունի շագանակագույն մազեր, երկնագույն աչքեր և կապույտ շրջազգեստ։ Ամենաշատը նման է իր մայրիկին՝ թագուհի Իզաբելլային։
Կետլին (անգլ.՝ Kathleen)՝ տասնմեկերորդ քույրն է և եռվորյակներից միջինը։ Շատ է սիրում իր քույրերին, և եթե նրանք կռվում են, նա հաշտեցնում է նրանց։ Նա ունի շիկակարմիր վարսեր և երկնագույն աչքեր։ 5 տարեկան Կետլինը կրում է դեղնավարդագույն շրջազգեստ։
Լեյսի (անգլ.՝ Lacey)՝ ամենափոքր (տասներկուերորդ) քույրը և եռորյակ քույրերից փոքրը։ Նա սերտորեն է շփվում Ժենեվիևայի հետ։ Ուզում է ինչ-որ բանով օգտակար լինել, սակայն ամեն ինչ ընկնում է իր ձեռքերից։ Նրան, ինչպես նաև բոլոր եռորյակներին ֆիլմում լրացել է 5 տարեկանը։ Նա կրում է բաց մանուշակագույն շրջազգեստ։ Լլեյսլիի մոտ մազերը բաց էև ունի երկնագույն աչքեր։ Մյուս քույրերից նա ավելի շատ իր հայրիկին՝ Ռենդոլֆ թագավորին է նման։ Նրան հնչունավորել է Շանտալ Ստրենդը։
Դերեկ (անգլ.՝ Derek)՝ տասնիներորդ թագավորական կոշկակարն է։ Նրան շատ է դուր գալիս Ժենեվիևան, բայց նա մտածում է, որ արքայադուստրը նրա չի սիրի իր կապույտ արյան պատճառով։ Լավ է պարում և նվագում է ֆլեյտայի վրա։ Շատ է օգնել քույրերին արկածների ժամանակ։ Ֆիլմի վերջում ամուսնանում է Ժենեվիևայի հետ։
Ֆելիկս (անգլ.՝ Felix)՝ Դերեկի թութակն է։ Ցանկանում է, որպեսզի Դերեկը և Ժենեվիևան միասին լինեն, սակայն իր ակնարկի պատճառով սիրահարվածները շփոթվեցին։
Դքսուհի Ռովենա (անգլ.՝ Duchess Rowena)՝ 47 տարեկան չար կին։ Փորձել է ուղարկել թագավորին և զբաղեցնել նրա տեղը։ Արքայադստրերին նա դարձրել է մատուցող։ Վերջում նրան կախարդեցին պարել մինչև կյանքի վերջ։
Դեսմոնդ (անգլ.՝ Desmond)՝ Ռովենայի 52 տարեկան ծառայողը։ Բրուտուսի հետ այդքան էլ հաշտ չէ։ Ռովենային օգնել է գրավել գահը, բայց վերջում նրան ևս կախարդեցին հավերժ պարել։
Տուիլա (անգլ.՝ Twyla)՝ Ժենեվիևայի կատուն։ Օգնել է քույրերին արկածնների ժամանակ։ Ռովենայի կապիկի հետ այդքան էլ հաշտ չէ, դրա համար էլ նրանք անընդհատ կռվում են։
Բրուտուս (անգլ.՝ Brutus)՝ Ռովենայի կապիկն է։ Օգնել է իրագործել նրա չար պլանները։ Տանել չի կարողանում Տուիլին և հանդիպման ժամանակ նա միշտ կծու խոսք է ասում նրա հասցեին։
Ռենդոլֆ թագավոր (անգլ.՝ King Randolph)՝ թագավոր և 12 արքայադստրերի հայրը։ Ուղարկվել է Ռովենայի կողմից, բայց նրան փրկեց իր ամենափոքր աղջիկէ Լեյսին, որը վերցրել է կենդանի ջրի աղբյուրից։ Նա 62 տարեկան է։
Թագուհի Իզաբելլա (անգլ.՝ Queen Isabella)՝ թագուհի և 12 արքայադստրերի մայրը, թագավոր Ռենդոլֆի կինը։ Մեռել է մուլտֆիլմի սկզբից, նրա մասին շատ քիչ բաներ են ասված։