Բարբին ջրահարսի հեքիաթում

Բարբին ջրահարսի հեքիաթում (անգլ.՝ Barbie in A Mermaid Tale), 2010 թվականի ամերիկա-կանադական համակարգչային անիմացիոն ֆիլմ, որը Բարբիի մասին պատմող ֆիլմերի շարքում 17-րդն է[1]։ Սա առաջին ժամանակակից ֆիլմն է Բարբիի մասին։ Այն թողարկվել է 2010 թվականի մարտի 9-ին։ Սա Քելլի Շերիդանի վերջին ֆիլմն է Բարբիի մասին։ 2012 թվականին թողարկվել է սիքվելը՝ «Բարբին ջրահարսի հեքիաթում 2»։

Բարբին ջրահարսի հեքիաթում
անգլ.՝ Barbie in A Mermaid Tale
Տեսակմուլտֆիլմ և կինոնկար
Ժանրֆենթեզի ֆիլմ
ԿերպարներBarbara Millicent Roberts?
Հորինված երկիրԲարբի տիեզերք
Շարքի մասն էԲարբի
ՌեժիսորAdam Wood?
ՍցենարիստElise Allen?
ՀնչյունավորումՆիկոլ Օլիվեր, Քեթլին Բար, Marÿke Hendrikse?, Կելլի Շերիդան, Tabitha St. Germain?, Գարի Չոք, Ciara Janson?, Էմմա Փիրսոն և Nakia Burrise?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորLionsgate Home Entertainment?
Տևողություն75 րոպե
ՇարքԲարբի
Թվականմարտի 9, 2010

Սյուժե խմբագրել

Մերլիա Սամերսը Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում բնակբող սերֆինգորդ է, որը մասնակցելով սերֆինգի մրցումներին՝ կորցնում է կենտրոնացումը, երբ նրա մազերը անհասկանալի կերպով ներկվում են վարդագույն։ Գտնվելով ջրի տակ՝ նա հայտնաբերում է, որ կարող է շնչել ջրում, նրան է մոտենում Զումա անունով խոսող վարդագույն դելֆինը։ Մերլիան ցնցվում է իրադարձությունների նման շրջադարձից և պատմում է իր ընկերներին՝ Ֆելոնին Հեդլիին։ Չնայած նրան, որ Ֆելոնը թերահավատորեն է տրամադրված, ինչպես Մերլիան, Հեդլին հավատում է, որ այս ամենը ճիշտ է։ Հետո Մերիլիան գնում է տուն։ Մերլիան պատմում է այդ մասին իր պապիկին՝ Բրեյքին, որը սկսում է պատմել, թե Մերիլիայի մայրը ջրահարս է և աղջկան չի կարողացել մեծացնել օվկիանոսի խորքերում։ Մերլիան չի հավատում Բրեյքին և գնում է ընկերուհիների մոտ։

Զուման հայտնվում է աղջիկների առջև, հաստատելով, որ Մերլիան կես մարդ կես ջրահարս է։ Դելֆինը բացատրում է Մերլիային, որ իր մայրը Կալիսսան է՝ օվկիանոսի ստորջրյա թագավորության նախկին թագուհին։ Այժմյան օվկիանոսների թագուհին՝ Էրիսը, Կալիսսայի քույրը, բռնակալ է և գահը վերցրել է իր տիրապետության տակ, երբ Կալիսսան կորել է շատ տարիներ առաջ։ Զուման հույս է ունենում, որ Մերլիան կհամաձայնի գնալ օվկիանոս և հաղթել Էրիսին։ Մերլիան հրաժարվում է և զայրանալով նետում է մանյակը, որը կրում էր մանկությունից։ Կոտրված կախազարդը ցույց է տալիս Կալիսսայի կախարդական պատկերը, հաստատելով, որ նա կենդանի է։ Մերլիան համաձայնում է օվկիանոսով գնալ այն հույսով, որ Կալիսսան կկարողանա իրեն վերադարձնել նորմալ վիճակի։

Երբ Մերլիան Զումայի հետ իջնում է օվկիանոսի հատակը, նրանք պատրաստվում են աղջկա համար պոչ գտնել, որպեսզի Էրիսը չիմանա նրա մասին։ Մինչ այդ Էրիսը բոլորի համար ժողով է կազմակերպում, սակայն չի տեսնում Մերլիայի ոտքերը։

Մերլիան խանոթանում է Զումայի ջրահարս ընկերների՝ Քեյլայի և Քսայլիի հետ, որոնք տեսնում են Մերլիայի ոտքերը և առաջարկում են օգնել նրանք։ Մերլիայի համար նրանք ընտրում են վարդագույն պոչ, նրանք միասին այցելում են երեք ջրահարս կախարդների մոտ, որոնք ասում են, որ Մերլիային Էրիսին հաղթելու համար հարկավոր են երեք կարևոր իրեր։ Աղջիկները Զումայի հետ փնտրում են այդ իրերը, որոնցից մեկը լինում է հայտնի մազակալ, այն միայն կարող է վերցնել մարդը, երկրորդը՝ երազանքի ձուկը, իսկ երրորդը Էրիսի նարնջագույն մազակալն է։

Մերլիան կարողանում է հաղթել Էրիսին և գտնում ու ազատում է Կալիսսային։ Դրանից հետո Մերլիան խոստովանում է, որ կարոտում է իր մարդկային կյանքը, և Կալիսսան նրան կախարդական վզնոց է տալիս, որը թույլ է տալիս նրան լինել մարդ կամ ջրահարս, երբ նա ցանկանում է։ Այնուհետև Մերլիան վերադառնում է ցամաք, որտեղ հաշտվում է իր պապի հետ և հաղթում է սերֆինգի մրցումներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Barbie in A Mermaid Tale». Barbie. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել