Բարբարա Պրավի

ֆրանսիացի երգչուհի

Բարբարա Պրավի (ֆր.՝ Barbara Pravi, ծ.Պիևիչ (ֆր.՝ Piévic), ապրիլի 10, 1993(1993-04-10), Փարիզ), ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի և երգահան։ 2015 թ. Capitol Music France-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո Պրավին թողարկել է երկու մինի-ալբոմ՝ Barbara Pravi (2018) և Reviens pour l'hiver (2020): Նա երգեր է հեղինակել շատ հայտնի երգիչների համար՝ Յանիկ Նոահի, Ժյուլի Զենաթիի, Շիմեն Բադիի և Ջեյդեն Սմիթի։

Բարբարա Պրավի
Բնօրինակ անունBarbara Pravi
Ի ծնե անունԲարբարա Պիևիչ
Ծնվել էապրիլի 10, 1993 (31 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրերշանսոն, ֆրանսիական փոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երգահան
ԼեյբլCapitol Music France
Կայքbarbarapravi.com
 Barbara Pravi Վիքիպահեստում

2021 թ. նա ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլ երգի մրցույթում իր "Voilà" երգով։

Կենսագրույթուն խմբագրել

Պրավին ծնվել է Փարիզում, 1993 թվականի ապրիլի 10-ին[1]։ Նրա ընտանիքը բաղկացած է նկարիչներից և երաժիշտներից։ Հորական պապը սերբ է, իսկ մայրը՝ իրանցի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Eurovision-fr.net – Informations -Eurovision FRANCE 2021 : Entrevue exclusive avec Barbara Pravi». Eurovision-fr.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Պրավի» հոդվածին։