Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասենի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Բասենի ճակատամարտ՝ 1049 թվական, ճակատամարտ սելջուկ–թյուրքերի և բյուզանդական զորքերի միջև 1049 թվականի (պատմագրության մեջ հիշվում է նաև 1048 թվականը) սեպտեմբերի 18-ին, Բասենի դաշտում։

Ընթացք խմբագրել

11-րդ դարի 40-ական թվականներին սելջուկ–թյուրքերը, Տուղրիլբեկի եղբոր՝ Իբրահիմ Յանալի և Գթլմուշի գլխավորությամբ, ներխուժել են բյուզանդական տիրապետության տակ ընկած Հայաստան և հրի ու սրի մատնել բազմաթիվ շրջաններ ու քաղաքներ։ Բյուզանդիան փորձել է դիմակայել թշնամու ուժերին։ Բյուզանդական զորքը գլխավորել են Վասպուրականի կատապան (կառավարիչ) Ահարոն Բուլղարը, «Անիի և Իբերիայի» կատապան, հայազգի զորավար Կատակալոն Կեկավմենոսը, Հյուսիսային Միջագետքի կառավարիչ Գրիգոր Մագիստրոսը, որոնց օգնել է վրաց իշխան Լիպարիտը՝ իր քեռորդի Չորտվանելիի հետ։ Հակառակորդները հանդիպել են Բասենի դաշտում, Արջովիտ վայրի Կապետրու (Կապուտրու) բերդի մոտ։ Ահարոն Բուլղարը իր զորքով հեռացել է մարտից, իսկ բյուզանդական զորքը պարտվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 303